Առաջարկվում է ռազմավարական նշանակության պարենային պահուստում ավելացնել 5 նյութական արժեք
Առաջին պլան է մղվում ռազմական գործողությունների ժամանակ շրջափակման պայմաններում բնակչության և զինված ուժերի կարիքների ապահովման խնդրի լուծումը։
Այս մասին այսօր ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում նշեց Արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արա Նազարյանը՝ անդրադառնալով «Նյութական պահուստի մասին» օրենքի նախագծին։
Ներկայացվող նախագծով առաջարկվում է նյութական պահուստի ձևավորման մասնակից դարձնել ռազմավարական նշանակություն ունեցող 5 նյութական արժեքներ, մասնավորապես՝ ավոտմոբիլային բենզին, դիզելային վառելիք, պարենային ցորեն, շաքարավազ և բուսական յուղ ներմուծող կազմակերպություններին, ինչպես նաև զորահավաքային նշանակություն ունեցող կազմակերպություններին։
Նազարյանը նշեց, որ որդեգրվում է քաղաքականություն, ըստ որի՝ թվարկված 5 տեսակի արտադրանք ներմուծող տնտեսվարողներն իրենց մոտ ռեզերվում 10 տոկոս արտադրանք պահեն։
Ըստ Նազարյանի, որ էներգակիրները, ինչպես նաև մի շարք պարենային ապրանքների գերակշռող մասը ներմուծվում է, ապրանքների մատակարարման նույնիսկ կարճատև խափանումը կարող է հանրապետությունում առաջացնել ճգնաժամ, որի կանխարգելումը պետական նյութական պահուստի նշանակությունն է։
«Խնդիր է առաջանում բարձրացնել պետական նյութական պահուստի արդյունավետությունը, արդիականացնել դրա ձևավորման մոտեցումները և կառավարման համակարգը։ Նախորդ տարիների փորձի վերլուծությունը ցույց է տվել, որ ՀՀ ազատական առևտրի քաղաքականությունն այլևս չի համարվում բավարար, և չի ապահովում նյութական պահուստի ձևավորման գործընթացը»,- նշեց Նազարյանը։
Ներկայումս պետական նյութական պահուստի ձևավորման, պահպանման, թարմացման, փոխարինման գործառույթները իրականացվում են բացառապես բյուջետային ֆինանսավորմամբ։ Ռազմավարական նշանակություն ունեցող պաշարների ձևավորման համար պահանջվում են զգալի ֆինանսական միջոցներ, իսկ գործող իրավական դաշտը, շուկայական հարաբերությունների պայմաններում, բավարար չափով չի ապահովում պետական պահուստի նյութական արժեքների թարմացման և փոխարինման գործընթացի արդյունավետությունը։
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը հարցրեց, թե արդյո՞ք համաձայնեցված է տնտեսվարողների հետ, որ նրանք իրենց շրջանառու արտադրանքի 10 տոսկոսը սառեցնեն, և ինչպե՞ս են սամանվելու փոխհատուցման պայմանները։
Պատասխանելով պատգամավորի հարցին՝ Նազարյանը նշեց, որ օրենքով զորահավաքային կազմակերպությունների հետ պայմանագիր է կնքվում՝ լրացուցիչ ծախսերը փոխհատուցելու.
«Ենթադրվում է, որ որոշակի պահեստարան պետք է գործի, կամ մի աշխատող կընդունենք, և տնտեսվարողների հետ փոխադարձ պայմանագրով կկարգավորվի այդ ամենը»։
Նազարյանը նշեց, որ պահուստում կան ապրանքներ, որոնց պիտանելության ժամկետը լրանալուց հետո մեծ կորուստներ են լինում, և այդ կորուստները ճիշտ ժամանակին լրացնելու համար է առաջարկվում տնտեսվարողներին ապրանքի 10 տոկոսը ռեզերվում պահել։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին