Կրկին մեկնարկեց ԱԺ արտահերթ նիստը
Ազգային ժողովում մեկնարկել է արտահերթ նիստը։ Օրակարգում «ՀՀ սահմանադրությունում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծն է։
Գրանցվել է 110 պատգամավոր։
Հիշեցնենք, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության մի շարք պատգամավորներ առաջարկում են փոփոխություն կատարել Սահմանադրության այն հատվածում, որը վերաբերում է Սահմանադրական դատարանի անդամների և նախագահի պաշտոնավարման դրույթին: Առաջարկվում է Սահմանադրության մեջ ամրագրել հետևյալը՝ մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված ՍԴ նախագահի և անդամների պաշտոնավարումը դադարում է:
Օրենքի նախագծով մասնավորապես առաջարկվում է ՀՀ Սահմանադրության 2015 թվականի դեկտեմբերի 6-ի փոփոխությունների 213-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.
«Մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված ՍԴ նախագահի և անդամների պաշտոնավարումը դադարում է։ ՍԴ դատավորների թափուր տեղերի համար առաջադրումները կատարվում են հաջորդաբար կառավարությունը, հանրապետության նախագահը և դատավորների ընդհանուր ժողովը։ Սույն փոփոխություններով հոդվածի առաջին մասին հիման վրա առաջացած թափուր տեղերը համալրելու ընթացակարգը և ժամկետները սահմանում են «ՍԴ մասին» սահմանադրական օրենքով նախատեսված հատուկ ընթացակարգով, որոնք պետք է ընդունվեն և ուժի մեջ մտնեն մինչև 2020 թվականի ապրիլի 1-ը»։
Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելուց հետո միայն երկու ՍԴ դատավորներ են ընտրվել՝ Վահե Գրիգորյանն ու Արման Դիլանյանը։
Եթե օրենքի նախագիծն ընդունվի, ապա օրենքը ուժի մեջ կմտնի հրապարակման հաջորդ օրվանից։
Նշված նախաձեռնության համար խորհրդարանական մեծամասնությունն ապահովել է պատգամավորների ¼-ի սահմանադրական պահանջը, այսինքն 38 պատգամավորի առկայություն։ Եթե նախագիծը պատգամավորների ընդհանուր քանակի 2/3-ի ձայները չստանա, ապա կդրվի հանրաքվեի՝ ընդհանուր թվի առնվազն 3/5 ձայնով։
Հարակից հրապարակումներ`
- Հակասահմանադրական ընթացակարգեր նախագծում չկան. Վլադիմիր Վարդանյան
- ԱԺ արտահերթ նիստը հետաձգվեց, բայց այսօր կրկին կգումարվի արտահերթ նիստ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան