Միջազգային կառույցներն բավարար ժամանակ կունենան արձագանքելու իրականացվող հակաիրավական և հակասահմանադրական գործընթացներին
Սահմանադրագետ Գոհար Մելոյանը պարզաբանում է ներկայացրել «Ազգային ժողովի իշխող խմբակցության շտապողականության վերաբերյալ», որի նախաձեռնությամբ այսօր հրավիրված է արտահերթ նիստ: Նա նշել է, որ նիստում քննարկվելու է. առաջին՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը և կից փաթեթը՝ 1-ին և 2-րդ ընթերցմամբ։ Նախագծերի ընդունման համար անհրաժեշտ է 80 կողմ ձայն, երկրորդ՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխության նախագիծը՝ միայն առաջին ընթերցմամբ, որի ընդունման համար անհրաժեշտ է 88 կողմ ձայն։
«Այսպիսով, այս արտահերթ նիստի ընթացքում Սահմանադրության փոփոխության նախագիծը 2-րդ ընթերցմամբ չի քվեարկվելու, և Սահմանադրական դատարանի գործունեությունն ապօրինաբար չի դադարեցվելու։
Փոխարենը՝ իշխող խմբակցությունը 1-ին հարցն ընդունելուց հետո, այդ նախագծերն ուղարկելու է Հանրապետության նախագահի ստորագրմանը, և միայն վերջինիս ստորագրելուց հետո Սահմանադրական փոփոխության նախագիծը կընդգրկվի օրակարգ և քվեարկի 2-րդ ընթերցմամբ։
Ամփոփելով.
1. Արտահերթ նիստի արդյունքում Սահմանադրական դատարանի գործունեությունը չի դադարեցվելու, այլ կյանքի է կոչվելու դրան ուղղված 1-ին քայլը՝ սահմանադրական փոփոխությունների պարագայում ԱԺ-ի կողմից ՍԴ դիմելու պարտադիր պահանջի շրջանցումը։
2. Միջազգային կառույցներն բավարար ժամանակ կունենան արձագանքելու իրականացվող հակաիրավական և հակասահմանադրական գործընթացներին։
3. Հանրապետության նախագահը կունենա հնարավորություն իրականացնելու իր հիմնական գործառույթը՝ կանխելու նշված հակաիրավական և հակասահմանադրական գործընթացը՝ դիմելով ՍԴ այս ակնհայտ հակասահմանադրական նախագծերի Սահմանադրությանը համապատասխանության հարցով։
4. Հանրապետության նախագահի կողմից իր սահմանադրական գործառույթի կատարումից զերծ մնալու պարագայում՝ ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները կունենան ՍԴ դիմելու հնարավորություն»,- ֆեյսբուքյան էջում մասնավորապես գրել է Գոհար Մելոյանը։
Հարակից հրապարակումներ`
- 37 պատգամավորները ստորագրե՞լ,թե մասնակցե՞լ են նախագծի կազմանը.Մակունցը չի պատասխանել հարցին
- Արսեն Բաբայան. 37 պատգամավորներ ներկայացրել են նախագիծ, որի ընդունման դեպքում ՀՀ-ն կդառնա միապետություն
- Մակինյան. «Իմ քայլի» ներկայացրած նախագծով ՀՀ-ում մեկ քաղաքական ուժ միանձյա կերպով դադարեցնելու է ՍԴ-ի գործունեությունը
- Մելոյան. Իրավական անարխիային, այնուամենայնիվ, ընթացք է տրվում
- Գործող Սահմանադրությունը թույլ չի տալիս ԱԺ-ին՝ առանց ՍԴ եզրակացության իրականացնել սահմանադրական փոփոխություններ. հանձնաժողովի անդամ
- «Սահմանադրական բարեփոխումների» նախագիծը հակասահմանադրական է. Մելոյան
- Ամրամ Մակինյանը՝ «իրավական գիգանտների նախագծած երկքայլային պարզունակ կոմբինացիայի» մասին
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին