
«Հրապարակ». Ինչու է ձերբակալվել Վահագն Վերմիշյանը
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ ձերբակալվեց Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը, ով օրեր առաջ հերքում էր մեր տեղեկությունները, թե իր հետ կապված քրեական գործ է քննվում։ Ավելի ուշ ԱԱԾ-ն հաղորդագրություն հրապարակեց, որտեղ նշված էր, որ նա «մտերիմի» միջոցով 5 դեպքով խոշոր և առանձնապես խոշոր չափերի կաշառք է ստացել։
Իսկ ուշ երեկոյան տեղեկացանք, որ ձերբակալվել է նաև Ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանի նախկին ռեկտոր Գագիկ Գալստյանը, ով նաև Շինարարների միության նախագահն է։ Ի դեպ, Գալստյանի մասին երեկ շատերը դրական կարծիք էին հայտնում և զարմանում էին կատարվածի առիթով։ Մենք տեղեկացանք, որ Գալստյանի մեղադրանքը կապված է «Վաստակավոր շինարար» կոչման հետ, որի դիմաց Վերմիշյանը, ըստ մեղադրանքի, նրանից 5 հազար դոլար կաշառք է վերցրել»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին