«Հրապարակ». Արմեն Սարգսյանը հասկացրել է՝ չի վավերացնի
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախորդ օրը կայացած Նիկոլ Փաշինյան-Արմեն Սարգսյան հանդիպումն անցել է բավականին ծանր մթնոլորտում: Չնայած տարածված հաղորդագրության անշառ տեքստին, Արմեն Սարգսյանն առանց ավելորդ «սեթևեթանքի» Փաշինյանին ասել է` նման հակասահմանադրական օրենք պատրաստ չեմ վավերացնել՝ հետագայում խնդիրներ կարող են լինել, և հորդորել է հետ կանգնել այդ նախաձեռնությունից, որովհետև միջազգային կառույցներից լուրջ ահազանգեր են ստանում, այդ թվում և` ուղիղ զգուշացումներ, որ ինստիտուտների նկատմամբ նման մոտեցումը կարող է լուրջ հետևանքներ ունենալ Հայաստանի համար:
Հանդիպումից անմիջապես հետո Փաշինյանը զանգահարել է Արարատ Միրզոյանին, ասել` հետաձգեք ԱԺ խորհրդի այսօրվա նիստը, պետք է շտկումներ մտցվեն նախագծի մեջ: Խորհրդի իմքայլական անդամները, բացի Արարատից, մինչև վերջին վայրկյանը չեն իմացել, որ նիստը հետաձգվում է: Ի դեպ, նույն աղբյուրների փոխանցմամբ` միջազգայինները կառավարությանը` փոխվարչապետերին և արդարադատության նախարարին նաև զգուշացրել են, որ կանգ առնել է պետք»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում