
Ճապոնիայում կարանտինի մեջ գտնվող նավի ուղևորներից 20-ի մոտ է արդեն կորոնավիրուս ախտորոշվել
Ճապոնիայի առողջապահության նախարարությունը հաղորդել է, որ «Diamond Princess» զբոսաշրջային նավի ևս 10 ուղևորներ վարակվել են կորոնավիրուսով՝ վարակվածների թիվը հասնելով 20-ի:
Ինչպես գրում է euronews-ը, նավի վրա կան 3700 ուղևորներ և անձնակազմի անդամներ։ Նավը խարսխված է Ճապոնական Յոկոհամա նավահանգստի մերձակա ջրերում։ Միայն շտապօգնության աշխատակիցներն ու բժշկական աշխատակիցները կարող են մոտենալ Diamond Princess-ին:
Կարանտինը կտևի մինչև առնվազն փետրվարի 20-ը:
Նշենք, որ նավի վրա կորոնավիրուսը սկսել էր տարածվել թոքաբորբով հիվանդ մի տղամարդու պատճառով, որը նավի վրա է եղել հունվարի 20-ից 25-ը և իջել է Հոնկոնգում:
Նավը Յոկոհամայից դուրս է եկել հունվարի 20-ին և վերադարձել փետրվարի 3-ին, սակայն ուղևորներին ու անձնակազմին թույլ չի տրվու մոտենալ ափ։