Տիգրան Աբրահամյան. Առաջին անգամ չէ, սակայն միջնորդները որևէ ձևով չեն արձագանքում
Թալիշի ուղղությամբ ԵԱՀԿ առաքելության դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, սակայն ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությունը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր: Արցախի Հանրապետության նախագահի՝ անվտանգության հարցերով խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է այդ փաստին.
«Առաջին բանը որ մտքիդ գալիս է հետևյալն է՝ եթե այսպիսի հաճախականությամբ իրականացվող դիտարկումներին Ադրբեջանը պատշաճ ձևով չի մոտենում, պայմանավորվածություն է խախտում, ապա ի՞նչ կտա մեզ, եթե վստահության ամրապնդման միջոցառումների շրջանակներում ավելացվի իրականացվող դիտարկումներ թիվը:
Այս ամենն ասում եմ, որովհետև 2016 թվականի ապրիլյան մարտական գործողություններից հետո, Վիեննայում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների առաջին հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածություններից մեկն էլ՝ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացմանն էր վերաբերում, ինչը հնարավորություն էր տալու առավել հաճախակի դարձնել առաջնագծում անցկացվող դիտարկումները: Իսկ դա այսօր էլ բանակցությունների օրակարգային հարցերից է:
Պարզ է, որ ցանկացած իրավիճակում, երբ Ադրբեջանն առաջնագծում ինչ որ բան ունի թաքցնելու, ապա ԵԱՀԿ առաքելությանն առաջապահ դիրքեր դուրս չի բերելու: Սա ի դեպ, առաջին անգամ չէ, սակայն միջնորդները հրապարակային ձևով որևէ ձևով չեն արձագանքում:
Ու սա այն դեպքում, որ նույնիսկ Ադրբեջանի համար այս դրույթի իրականացումը խնդիր չէր, ի տարբերություն, օրինակ՝ առաջնագծում հետաքննության մեզանիզմի ներդրման գաղափարը:
Եթե Ադրբեջանն իվիճակի չէ կամ անհրաժեշտ կամք չի դրսևորում նույնիսկ այս պայմանավորվածության իրականացման համար, ապա անհնար է պատկերացնել, թե ինչ պայմանավորվածություն կարելի է ձեռք բերել բանակցությունների հիմքում դրված սկզբունքների կամ որևէ փաստաթղթի շուրջ»:
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությունը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր
- ԵԱՀԿ-ն դիտարկում կանցկացնի Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում՝ Թալիշից դեպի արևելք
- ԵԱՀԿ Մինսկի խումբը խաղաղության ձեռքբերման համար կարևորում է ստեղծագործ մոտեցման և փոխզիջման ոգու անհրաժեշտությունը
- Ակտիվ աշխատանքները իրենց տեմպերը պահպանելու են. Տիգրան Աբրահամյան
- Տիգրան Աբրահամյան. Ադրբեջանցիների կողմից կեղծ լուրերի տարածման ևս մեկ մեթոդ
- Տիգրան Աբրահամյան. Մակերեսային մոտեցումներով խնդիր չենք լուծի
- Տիգրան Աբրահամյան. Ադրբեջանի ռազմական բյուջեի կտրուկ ավելացումն իր մեջ էական վտանգներ է պարունակում