Կորոնավիրուսով հիվանդներին բուժող բուժքրոջ ու դստեր հեռվից գրկախառնությունը
Սա այն պահն է, երբ ավագ բուժքույրը, որը բուժում է կորոնավիրուսով հոսպիտալացված հիվանդներին, ստիպված է լինում հեռվից գրկել 9-ամյա դստերը։
Նախորդ ամիս Լյու Հաիյանին կանչեցին Չինաստանի Հենան նահանգի Ֆուգու շրջանի ինֆեկցիոն հիվանդությունների բաժանմունքում աշխատելու, քանի որ համաճարակը սրվել էր: Այս մասին գրում է dailymail-ը։
Բուժքույրը 10 օր չէր տեսել դստերը՝ Չենգ Շիվենին։ Նրանք վերամիավորվել էին հունվարի 31-ին, բայց ստիպված են եղել միմյանցից հեռու կանգնել, որպեսզի կանխեն վիրուսի տարածումը:
Տեսանյութում, որն ունեցել է 100 մլն-ից ավել դիտում, բուժքրոջը հեռվից տեսության էին եկել դուստրն ու ամուսինը, որոնք նրան բերել էին թարմ պատրաստված կերակուր։
Նշենք, որ Չինաստանում կորոնավիրուսից մահերի թիվը հասել է 560-ի, վարակվածներինն անցել է 28 հազարից։
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան