Հայտարարություններով դավաճաններ և սրբեր չեն օծում, պարոն վարչապետ. Մարուքյան
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն արձագանքել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին և հայտնել իր մտահոգությունները ՝ ելույթի հետ կապված:
«Ձեր ելույթի զգալի մասը Վահե Գրիգորյանի նամակից էր, մի մասն էլ հայտնի քրեական գործից: Պարոն վարչապետ, ՍԴ-ի իմաստն այն է, որ ընտրված լինեն տարբեր իշխանությունների կողմից: Բայց սա մի կողմ: Ինձ անհանգստացնում է այն մոտեցումը, որ դուք ի սկզբանե այս ամբիոնից սպառնում եք մեզ՝ այն ուժերին, որոնք այսօր կարող են իրավական ճանապարհով վիճարկել այսօրվա որոշումները:
Պարոն վարչապետ, դուք ասում եք, որ այն ուժերը,որոնք այնպես կանեն,որ հանրաքվեն չլինի, նրանք կհայտարարվեն հակապետական ուժեր: Այն ուժերը, որոնք կաջակցեն այս պրոցեսին կհամարվեն ազգի նվիրյալներ: Այսինքն՝ դո՞ւք եք որոշում ովքեր են հակապետական ուժերը և ովքեր ազգի նվիրյալները: Մենք էս ո՞ւր ենք գնում, պարոն վարչապետ: Սա՞ է Ձեր երազած ժողովրդավարությունը: Այսինքն՝ գործադիր իշխանության ղեկավարը կարող է հայտարարել ազգի թշնամիներին և ազգի բարեկամներին, կարա սրբեր կարգի, անիծյալներ կարգի, դավաճաններ …Սա ի՞նչ կարգ է, պարոն վարչապետ, սա ժողովրդավարությո՞ւն է կոչվում...
Քանի դեռ մենք այս պառլամենտում ենք, ոչ մի գործադիր իշխանության ղեկավարի թույլ չենք տա մատ թափ տալ պառլամենտի վրա: Դա իմացեք: Հաջորդը, էտ որ մեզ հակապետական եք համարելու, ինչ եք անելու, գալու եք մեր մեքենաները վառելո՞ւ: Սա ճանապարհ չի, տարբերակ չի: Այս մոտեցումները մեզ վատ տեղ են տանում: Սա պալիտբյուրո չի դառնալու:Հայտարարություններով դավաճաններ և սրբեր չեն կարգում կամ օծում,պարոն վարչապետ»,- ասաց Մարուքյանը:
Նա նաև տեղեկացրեց, որ «Լուսավոր Հայաստան» -ը դեմ կքվեարկի հանրաքվեի մասին գործողություններին և ինչպես կորոշեն ՀՀ ոչ պակաս հպարտ քաղաքացիները, ովքեր համաձայն չեն որոշումներին, այդպես էլ կանեն:
Ավելի վաղ ,ԱԺ արտահերթ նիստին Սահմանադրական փոփոխությունների նախագծի քննարկմանն իր ելույթում ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նշել էր. «Երբ ես 7 տարի շարունակ այս շենքում կռիվ էի անում Հրայր Թովմասյանի հետ, այսօրվա շատ հեղափոխականներ Հրայր Թովմասյանի շեֆերի աշխատակիցներն էին։ Բայց ամեն ինչ մի կողմ դնենք ու հասկանանք, թե մենք ինչ ենք անում, մենք շատ սխալ քայլ ենք անում։ Պարզ է, որ այսօր ամենահեշտը հանրապետականներին հիշելն է, պարզ է, որ այսօր ամենահեշտը նրանց հայհոյելն է, նրանց հասցեին ասել ամեն ինչ, այն ինչը բոլորս գիտենք, այն, ինչը ասվել է այս երկու տարիների ընթացքում։ Պարզ է, որ շատ դժվար է լինելու, որևէ ձևով փորձել մեզ՝ նրանց ովքեր համաձայն չեն այսօր իրականացվող գործընթացների հետ, դիտարկել որպես Հրայր Թովմասյանի կամ նախկիններին պաշտպան»։
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան