Ալ Պաչինոն մոռացել է իր գտնվելու վայրն ու փորձել հեռանալ հարցազրույցի կեսից
Ամերիկացի դերասան Ալ Պաչինոն BBC հեռուստաալիքով հաղորդման եթերի ժամանակ մոռացել է գտնվելու վայրն ու փորձել է հարցազրույցի ընթացքում հեռանալ: Լենտա.ռու կայքը, հղում անելով Daily Mail-ին, գրում է, որ հաղորդավար Ալեքս Ջոնսը հետաքրքրվել է 79-ամյա դերասանից՝ արդյոք երազել է հայտնվել The One Show-ում:
Ալ Պաչինոն անակնկալի է եկել և բացել բերանը, ինչից այնպիսի տպավորություն է ստեղծվել, որ, կարծես, դերասանը ինքը չի իմացել, թե ինչ հաղորդման է եկել: Դրանից հետո հաղորդավարը պարզաբանել է, որ նրանք հիմա հենց The One Show-ում է: Դերասանն անիմաստ ժպտացել է և ասել. «Այո, ես պետք է (մտածեի այդ մասին)»:
Ավելի ուշ հարցազրույցի ժամանակ դերասանը բարձրացել է բազմոցի վրա ու հայտարարել. «Ես պատրաստվում էի հեռանալ»: Հաղորդավարը կանգնեցրել է նրան՝ բացատրելով, որ հաղորդումը դեռ չի ավարտվել:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան