Արթուր Վանեցյան. Միքայել Մինասյանի հետ հանդիպել եմ Փաշինյանի մի հանձնարարությամբ, որի մասին գիտեն երեք մարդ
«Սերժ Սարգսյանին անձամբ չեմ ճանաչում, երբեք նրա հետ հանդիպում չեմ ունեցել։ Նույնը վերաբերում է Ռոբերտ Քոչարյանին։ Երկուսին գիտեմ, որպես մեր երկրի երկրորդ և երրորդ նախագահներ»,-տպագիր մամուլի խմբագիրների հետ հանդիպմանը հայտարարել է ԱԱԾ նախկին տնօրեն, գեներալ-մայոր Արթուր Վանեցյանը։
Ինչ վերաբերում է Միքայել Մինասյանին, ապա Վանեցյանը տեղեկացրեց, նրան ճանաչում է շատ վաղուց։
«Ընկերներ չենք եղել, ունեցել ենք նորմալ շփումներ։ Վերջին անգամ նրա հետ հանդիպել եմ ԱԱԾ տնօրեն եղածս ժամանակ՝ Նիկոլ Փաշինյանի գիտությամբ ու հանձնարարությամբ»,-ասաց ծառայության նախկին տնօրենը։
Հարցին, թե ինչին էր վերաբերում հանձնարարությունը, Վանեցյանն ասաց՝ դրա մասին գիտեն երեք մարդ։
«Ես ու ևս երկու հոգի, որոնք այսօր իմ քաղաքական թիմից չեն։ Մնացած հարցերով խնդրում եմ դիմել նրանց»,-ասաց նա։
Ինչ վերաբերում է Կադիրովի հետ ծանոթությանը, ԱԱԾ նախկին տնօրենն ասաց, ունեցել է նրա հետ շփումներ, դրանց մասին չի ցանկանում պատմել՝ չվնասելու այն ծրագրերը, որոնք պետք է իրականացվեն Հայաստանի համար։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան