Էհուդ Օլմերթն ու Մահմուդ Աբբասը համատեղ մամուլի ասուլիս են հրավիրում՝ Թրամփի «դարի գործարքի» դեմ
Իսրայելի քաղաքական գործիչ, իրավաբան, նախկին վարչապետ Էհուդ Օլմերթը և Պաղեստինյան ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբբասը համատեղ մամուլի ասուլիս են անցկացնելու՝ ի հակադրություն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի «խաղաղության ծրագրի»։ Այս մասին գրում է The Jerusalem Post-ը։
«Օլմերթը համատեղ մամլո ասուլիս կանցկացնի Աբբասի հետ Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի ընթացքում, որտեղ նա իր դիրքորոշումը կհայտնի Թրամփի մերձավորարևելյան ծրագրի դեմ», - ասել է «Hadashot»-ի թղթակիցը։
Թրամփի «խաղաղության ծրագիրը», որը հայտնի է որպես «դարի գործարք», բացահայտվեց հունվարի վերջին և արժանացավ քննադատության ձախերի ու պաղեստինցիների կողմից: Ծրագիրը Թրամփն ու Իսրայելի ներկայիս վարչապետ Բենյամին Նեթանյահուն մեծ ոգևորությամբ ներկայացրեցին Սպիտակ տանը։ Այս պլանի «հեղինակն է» Թրամփի փեսա Ջարեդ Քուշները։
Թրամփի խաղաղության պլանը կազմված է 180 էջից, որով առաջարկվում է երկու պետությունների փոխադարձ ճանաչումը: Պաղեստինի տարածքը, որը բաղկացած Է Գազայի հատվածից և Հորդանան գետի արևմտյան ափից, առաջարկվում Է անխզելիորեն կապել արագընթաց տրանսպորտային հաղորդակցությամբ, որով արաբական պետության տարածքը կրկնակի կմեծանա: Երուսաղեմը ճանաչվում է Իսրայելի մայրաքաղաք, իսկ Պաղեստինին առաջարկվում է մայրաքաղաք ունենալ Արևելյան Երուսաղեմում, որտեղ «ԱՄՆ-ը հպարտորեն կբացի իր դեսպանությունը»։
Ի պատասխան սրան՝ Աբբասը հայտարարեց, որ Երուսաղեմը չի վաճառվում։
Հարակից հրապարակումներ`
- Երուսաղեմը չի վաճառվում. Աբբասն արձագանքում է Թրամփի «դարի գործարքին»
- Իրանի ու Թուրքիայի արձագանքը՝ Մերձավոր Արևելքում Թրամփի «դարի գործարքին»
- Թրամփը ներկայացրեց մերձավորարևելյան հակամարտության կարգավորման իր ծրագիրը
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները