Մենք գտել ենք երազանքի Սահմանադրական դատարանի մոդելը. վարչապետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Խորհրդարանում խոսել է գործող սահմանադրության և առաջարկվող նոր սահմանադրության տարբերություններից: Վարչապետն ասել է, որ գտել են երազանքի Սահմամանադրական դատարանի մոդելը:
«ՍԴ դատավորը 35 տարի մնում է պաշտոնում, սա իսկապես աննորմալ երևույթ է: Նոր սահմանադրությամբ կարող է պաշտոնավարել 12 տարի և նույն մարդը կարող է ընտրվել ընդամենը մեկ անգամ: Ահա այսպիսի սահմանադրություն է գրված:
Դեֆակտո և դեյուրե ՍԴ-ն դարձել է տանիք ընտրությունների կեղծման և իշխանության բռնազավթման համար: Նախագահական ընտրությունների ընթացքում ՍԴ-ն դարձել է այն գործիքը, որով ժողովրդին թույլ չի տրվել իրացնել իր իրավունքը: Որովհետև ամեն անգամ պլշած աչքերով իրեն նայող ՀՀ քաղաքացուն բացատրել է, որ քաղաքացին չի կարող երկրում իշխանություն ձևավորել, որովհետև դա հակասում է իրավակիրառ պրակտիկայի նախադեպային տրամաբանության հատուկ մասի սանկցիոն կանխավարկածի կոնվենցիոնար զսպման անհրաժեշտությանը: Հետո ՍԴ անդամները գրքեր են գրել դրա մասին, կարդացել դասախոսություններ, բայց այդպես էլ չեն կարողացել պատասխանել մի պարզ հարցի՝ բա քվեաթերթիկների լցոնումնե՞րը, բա ընտրությունների եկող մեռած հոգինե՞րը , բա վստահված անձանց ծեծի ենթարկե՞լը, բա հեռուստաընկերությունների տոտալ վերահսկո՞ւմը :
Ահա անպատասխան ծանր հարցերի բեռը անցյալում թողնելու և նոր էջ բացելու մոդել է առաջարկվել, որը եկեք անվանենք երազանքի սահմամանադրական դատարան: Այն չի լինի քաղաքական մի ուժի կրնկի տակ:Մենք գտել ենք երազանքի Սահմանադրական դատարանի մոդելը, բայց ունենք հին դատավորներ, որոնց լիազորությունները չենք կրճատելու»,-ասաց վարչապետը:
«Մենք նրանց կպարտադրենք ուրիշ գործողություն և այսօր հավաքվել ենք այդ գործողության մեկնարկը տալու համար : Մենք այսօր պետք է որոշում կայացնենք այդ հարցը ժողովրդով լուծելու համար: Եվ հույս ունեմ, որ ԱԺ-ն որոշում կկայացնի 213 հոդվածը փոխելու հարցով՝ համաժողովրդավարական հանրաքվե նշանակելու մասին: Այդ հոդվածի փոփոխությամբ պետք է հին կարգով ընտրված ՍԴ բոլոր անդամնների լիազորությունները դադարեցվեն: Սա տեղի կունենա այն պարագայում, եթե հանրաքվեի նշանակած օրը ՀՀ քաղաքացիները գնան ընտրական տեղամասեր և այո ասեն այս փոփոխություններին, այո ասեն հեղափոխությանը, այո ասեն ժողովրդի իշխանությանը: Այս պարագայում կշարունակվեն պաշտոնավարել երկու նորանշանակ դատավորները՝ Արման Դիլանյանը և Վահե Գրիգորյանը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ ՀՀ-ում չկա մի խնդիր, որի լուծման լիազորությունը ժողովուրդը չունի:
Հարակից հրապարակումներ`
- ՍԴ նախագահ. Վստահեցնում եմ, որ ամեն ինչ լավ է լինելու
- Վահագն Հովակիմյան. Հանրությունը չի ընդունելու, վիճարկելու է ՍԴ որոշումները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան