Քաղաքական 11:58 06/02/2020 Հայաստան

Վանեցյանը՝ Կոստանյանի հայտարարության մասին

«Քաղաքական ուժի ձևավորում, ակտիվ շփում ԶԼՄ-ների և ժողովորդի հետ, հանդիպումներ քաղաքական տարբեր ուժերի, պետական, քաղաքացիական գործիչների ու մտավորականության հետ»,- տպագիր լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպմանն ասել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը՝ ներկայացնելով իր առաջիկա քայլերը:

Նա նշեց, որ այդ հանդիպումների ընթացքում կհասկանա հասարակության մեջ տիրող տրամադրությունները, կներկայացնի իր տեսակետները, կլսի նրանց տեսակետները, միասնական կախտորոշեն երկրում ստեղծված իրավիճակը, կփորձեն գնալ առաջ:

«Ես ինքս փորձելու եմ հեռու մնալ անցյալից, հորդորելու եմ մեր ժողովորդին անել նույնը, և մենք բոլորս միասնական լուծումներ ենք գտնելու և գնալու ենք առաջ: Ես շրջելու եմ ժողովրդի մեջ, լսելու  եմ նրանց մտահոգությունները, ներկայացնելու եմ իմ մտքերը, մտահոգությունները, միասին կարողանալու ենք ժողովրդին բացատրել, որ այն, ինչ այսօր կատարվում է մեր երկրում, ճիշտ չէ: Եթե ժողովուրդը կընկալի, կհասկանա, մեզ կաջակցի, ուրեմն մենք կկարողանանք առաջ բերել մեր օրակարգը: Եթե ժողովուրդը մեզ չի առաջակցի, քաղաքական ուժերը չեն աջակցի, կհասկանանք, որ չենք կարողանում հասնել մեր դրած նպատակներին, ուրեմն կմտածենք ուրիշ ճանապարհ, ոչ թե ձեռքներս կծալենք, կհիասթափվենք, կգնանք»,- նշել է նա:

Հարցին՝ դո՞ւք էլ եք այսօրվա իշխանությունների այն կարծիքին, որ նախկինում որևէ լավ բան չի եղել, նա պատասխանեց. «Ես իմ ԱԱԾ տնօրեն եղած ժամանակ մի աննախադեպ հայտարարություն եմ արել, որի համար քննադատվել եմ: Երբ որ Ռոբերտ Քոչարյանին բոլորը սևացնում էին, նախկիններին բոլորը սևացնում էին, ես ասացի՝  ով է ասել, որ Ռոբերտ Քոչարյանը միայն վատ բաներ է արել, շատ լավ բաներ է արել: Նույնը վերաբերում է  նախկին իշխանությունների յուրաքանչյուր ներկայացուցչի: Չկա մարդ, որն արել է բացառապես վատ բաներ կամ բացառապես լավ բաներ»:

Խոսելով արցախյան հակամարտության հիմնախնդրի մասին, Արթուր Վանեցյանն ասել է. «Մեզ համար ամենազգայուն հարցերից մեկն է: Ես Ղարաբաղի հիմնահարցի մասին կարող եմ խոսել բացառապես  բաց աղբյուրներում առկա տեղեկությունների, վերլուծության հիման վրա:  Իհարկե, տիրապետել եմ որոշակի տեղեկությունների ի պաշտոնե, բայց ես դրա մասին չեմ խոսի: Ղարաբաղի հարցի շուրջ վերջին երկու տարիներին անընդհատ լինում են շատ իրարամերժ հայտարարություններ: Մի կողմից իշխանություններն ասում են, որ չեն բանակցում, բայց տեսնում ենք, որ կան որոշակի շփումներ, ամեն դեպքում բանակցություններ, նման գործընթացներ տեղի են ունենում: Եթե չենք բանակցում, բանակցությունների այլընտրանքը պատերազմն է: Իսկ մեր երկրին այսօր պատերազմ պե՞տք է, թե՞ ոչ, պատերազմը մեր երկրի անվտանգությանը սպառնո՞ւմ է, թե՞ ոչ: Անկախ նրանից՝ կհաղթենք, թե ոչ, իշխանությունները պարտավոր են ամեն ինչ անել ապահովելու խաղաղ գործընթաց:

Մյուս կողմից, եթե կան բանակցություններ, բայց որի մասին իշխանություններն չեն հայտարարում, դա էլ այլ վտանգ է պարունակում: Իհարկե, բանակցությունները պետք է ունենան գաղտնի մաս, բայց պետք է հանրությունը որոշակի տեղեկացված լինի, թե ինչի շուրջ են բանակցում: Անձնապես, իմ վերաբերմուքն Արցախյան հարցի լուրջ հետևյալն է՝ ունենք կարևոր երեք սկզբունք՝ Արցախը երբեք այլևս չի կարող լինել Ադրբեջանի կազմում, Արցախի ժողովորդի ինքնորոշման իրավունքն անքակտելի է, այս կոնֆլիկտի լուծումը կարող է լինել միայն փաթեթային  տարբերակով»:

Ինչ վերաբերում է առաջիկայում Արցախում կայանալիք նախագահական ընտրություններին, Հայաստանի ԱԱԾ նախկին տնօրենն ասել է, որ ընտրությունը պետք է կատարի Արցախի ժողովուրդը, ՀՀ իշխանություները պետք է հնարավորինս քիչ միջամտեն արցախյան ընտրություններին, որովհետև առանց այդ էլ վերջին շրջանում Արցախի սուբյեկտայնությունը բազմիցս դրվել է հարցականի տակ:

Լրագրողների խնդրանով Ա. Վանեցյանն անդրադարձել է նաև ՀՀ նախկին դատախազ Գևորգ Կոստանյանի վերջին հայտարարությանը:

«Այդ հայտարարությունը տարբեր մեկնաբանությունների արժանացավ: Բայց, կարծում եմ, եթե  իշխանությունները շահագրգռված են  «Մարտի 1»-ի ամբողջական բացահայտմամբ, պետք է որևէ կերպ արձագանքեն Գևորգ Կոստանյանի հայտարարությանը, նրա հետ գտնեն, որոշեն որոշակի քայլերի հերթականություն, որպեսզի նա գա և ներկայանա քննությանը»,- ասել է նա:

Հարցին, թե «Բաց հասաակության հիմնադրամի» հետ կապված հայտարարել էինք, որ Սորոսի հիմնադրամը վտանգ է ներկայացում Հայաստանում, իսկ Հայաստանում կան այլ հիմնադրամներ, ՀԿ-ներ, օրինակ՝ «Թրանսփարեսի» և այլն, իրե՞նք էլ են ՀՀ համար վտանգ ներկայացնում, նա պատասխանել է. «Ինձ հարցրել են՝ վտանգ ներկայացո՞ւմ է, թե՞ ոչ, ես կարճ պատասխանել եմ: Քաղհասարակության և հատկապես բաց հասարակության հիմնադրամների հետ կապված հայտարարել եմ՝ նրանք խրախուսում են, ֆինասվորում են պացեֆիստական շարժումները: Նրանք օրակարագ են բերում, օրինակ, Ստամբուլյան կոնվենցիան: Այդ կոնվենցիայի պատճառով մեր սովորական քաղաքացիներն իրենց տանը նստած սթրես են ապրում, չեն հասկանում, որ ընդունվեց ի՞նչ է լինելու իրենց երեխուն: Նմանատիպ շատ դեպքեր: 
 
Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ տարվող հակաքարոզչությունը: Այո, մի անգամ ֆինանսավորել են եկեղեցին 50 հազար դոլարի չափով, բայց նաև տարվում է հակաքարոզչություն, մի մարմնի նկատմամբ, որի շուրջ հայ ժողովուրդն իր ողջ պատմության ընթացքում համախմբվել է: Ինչպե՞ս կարելի է առահասարակ մեր եկեղեցու մասին վատ խոսք ասել: Ուղղակի չի կարելի»:


Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

14:33
Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ քրեական կազմակերպություն է. Ավագանու անդամը՝ վարորդների հետ հանդիպումից հետո
«Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ  քրեական կազմակերպություն է, քան քաղաքապետարանի ենթակայության տակ...
Աղբյուր` Panorama.am
14:27
Հանձնարարվել է Վերջին զանգի միջոցառումներն անցկացնել մշակութային կրթության տարվա շրջանակում. ԿԳՄՍՆ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին՝ առաջարկելով...
Աղբյուր` Panorama.am
14:20
Այս տարի բուհական ընդունելության առաջին փուլի քննություններին մասնակցել են աննախադեպ թվով դիմորդներ. Նասիբյան
Տարեցտարի բուհական ընդունելության առաջին  փուլի քննությունների մասնակիցների թիվն ավելանում է։ Այս տարի քննություներին մասնակցել է 11 608...
Աղբյուր` Panorama.am
14:03
Մայքի Մեդիսոնը «Anora»-ում իր դերի համար սովորել է մերկապար
Դերասանուհի Մայքի Մեդիսոնը պատմել է, որ սովորել է մերկապար ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora» դրամայում իր դերի համար։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am
13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}