Քաղաքական 10:47 06/02/2020 Հայաստան

Վանեցյան. Պետական գաղտնիք, անձնական կյանքին վերաբերող տվյալներ հրապարակել ինձանից երբեք չսպասեք

«Ես հեղափոխությունից հետո արել եմ ամեն ինչ, որպեսզի արդարացնենք ժողովրդին տված խոստումները, այսպես կոչված թալանված փողերը վերադարձվեն պետական բյուջե: Օրինական ճանապարհով ինչ հնարավոր էր անել, կարծում եմ՝ ես արել եմ»,- տպագիր լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպմանն ասել է Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը:

Հարցին՝ ձեր հրաժարականը հետևեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի շուրջ ստեղծված իրավիճակին, ի՞նչ կապ կա. «Կապն այն է, որ արդեն իսկ իշխանությունները չեն թաքցնում, որ իրենք չեն հանդուրժելու Հրայր Թովմասյանի Սահմանադրական դատարանի նախագահ լինելու հանգամանքը: Հրայր Թովմասյանին, անկեղծ եմ ասում, մինչև ԱԱԾ տնօրեն դառնալը չեմ ճանաչել, ծանոթացել եմ Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ դառնալուց հետո, որովհետև նրա որդին խաղում էր 14 տարեկանների հավաքականում, հաճախ էր գալիս խաղերին մասնակցելու, որտեղ ծանոթացել ենք:

Այն զարգացումները, որոնք եղան ՍԴ շուրջ վերջին շրջանում, ես չէի կարող ուղղակի լինել մասնակից նման զարգացումներին: Հիմա չեմ պատասխանի հարցին՝ ինձ եղե՞լ է ուղիղ հանձնարարական, չի՞ եղել, ես ասում եմ՝ իմ հրաժարական ներկայացնելու  հիմնական պատճառներից մեկը եղել է այդ հարցում անհամաձայնությունը, և ես հնչեցրել եմ կանգառի, սթափեցման կոչ, որը, ցավոք սրտի, տեղ չի հասել»,- ասել է Ա.Վանեցյանը:

Հարցին՝ ՀՀ նախկին նախագահների Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի վերաբերյալ կոնկրետ հանձնարարարականներ եղել են՝ ինչ-որ բան գտնել և նստացնել, նա պատասխանեց. «Կոնկրետ հանձնարարականներ եղել են ընդհանուր բոլորի նկատմամբ: Մենք կատարել ենք մեր աշխատանքը»:

ԱԱԾ նախկին տնօրենն ընդգծել է, որ միշտ պայքարել է պետական գաղտնիքի պահպանման համար. «Պետական գաղտնիք, անձնական կյանքին վերաբերող տվյալներ հրապարակել ինձանից երբեք, երբևիցե չսպասեք: Ես տիրապետում եմ շատ մեծ ինֆորմացիայի, բայց երբեք չեմ հրապարակի»: 

Նա նշեց, որ իր հրաժարականից հետո եղել են կարծիքներ, որոնք համատարած կարծիքներ էին և տարածվում էին պետական քարոզչամեքենայի կողմից, որ հովանավորել է նախկին իշխանություններին, չի թողել նրանց նկատմամբ հարուցվեն քրեական գործեր, նպաստել է նրան, որ հեռանան:

«Ես իմ հրաժարականից հետո կարող էի հայտարարել, որ զբաղվում եմ ակտիվ քաղաքական գործունեությամբ, բայց ես թողեցի, որ անցնի հինգ, հինգ ու կես ամիս: Ինչո՞ւ:
Իմ հրաժարականից հետո քանի՞ հոգի է նախկին իշխանություններից, այսպես կոչված, թալանչիներից ենթարկվել քրեական պատասխանատվության  և քանի՞ լումա գումար է վերադարձվել այսպես կոչված թալանված, կոռուպցիոն փողերից:  Եթե մեկ դեպք կհիշեցնեք, ներողություն կխնդրեմ:

Ինչ վերաբերում է նախկին իշխանության որոշ ներկայացուցիչների տեղեկատվություն եմ փոխանցել, որ կարողանան երկրից գնալ: Մի օրինակ բերեմ. այն ժամանակվա ԱԺ պատգամավոր Միհրան Պողոսյանի վերաբերյալ կար հարուցված ու կարճված քրեական գործ: Հայտնի օֆշորի գործի մասին է խոսքը:

Քրեական գործը վերաբացելու եղանակը մեկն է՝ եթե կան նոր երևան եկած հանգամանքներ ու գլխավոր դատախազը թույլատրի վերաբացել քրեական գործն ու քննություն իրականացնել: Մենք պաշտոնական գրություն ենք  գրել դատախազություն՝ առաջարկելով նոր երևան եկած հանգամանքների հիման վրա գործը վերաբացել: Ինչ-ինչ պատճառաբանություններով, որը, համոզված եմ, վաղը կբերեն այդ պատճառաբանությունները, թե ինչու չհամաձայնվեցին վերաբացել, վերադարձվել է մեզ: Այնուհետև Միհրան Պողոսյանը հանկարծակի մեկնեց երկրից: Հարց է առաջանում՝ ինչո՞ւ մեկնեց, ո՞վ է տեղեկացրել, որ մեկնի, ինչո՞ւ քրեական գործը չվերաբացվեց»,- ասել է Ա.Վանեցյանը:

Ինչ վերաբերում է հայտնի գաղտնալսման դեպքին՝ իր և Հատուկ քննչական ծառայության ղեկավար Սասուն Խաչատրյանի, նա նշել է. «Այդ  գաղտնալսումը մոնտաժված է: Մի խոսակցություն չէ, մի քանի խոսակցությունների մոնտաժված տարբերակ է: Այդ գաղտնալսումը ներկայացված է այնպես, որպեսզի տպավորություն ստեղծվի, որ ես ազդեցություն եմ ունեցել դատական իշխանության կամ դատավորների վրա: Նման բան  երբևէ չի եղել: Ես երբեք որևէ դատավորի հետ որևէ քրեական գործի շրջանակներում զրույց չեմ ունեցել։ Կարծում եմ՝ բոլորի անփութությունն էր: Ցավում եմ, որ նման դեպք է տեղի ունեցել: Իմ աշխատանքային կարիերայի մեջ իմ համար ամենացավոտ կետերից մեկն է, բայց եղել է այն, ինչ եղել է, առաջինն ու վերջինը չեմ պետական պաշտոնյաներից աշխարհում, որ ընկել է նման պատմության մեջ»։ 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:31
Քաղաքապետարանը «Ռուսալ Արմենալ»-ում է պահեստավորել փողոցիներին ցանելու աղը, դե հիմա ասեք՝ մեզանից ով է շպիոնը. Արթուր Չախոյան
Հանրային գորւծիչ Արիթուր Չախոյանը գրում է. «Երևանի քաղաքապետարանը «Ռուսալ Արմենալ»-ում է պահեստավորել փողոցիների ցանելու...
Աղբյուր` Panorama.am
15:26
Խոշոր վթար Արմավիրում
Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն փետրվարի 24-ին, ժամը 12։22-ին  ահազանգ է ստացվել, որ Արմավիր...
Աղբյուր` Panorama.am
15:16
Իրանը Իսլամական հեղափոխության տարեդարձի տոնակատարության հյուրերին ցուցադրում է անօդաչու ավիացիայի իր ձեռքբերումները
Թեհրանում Իսլամական հեղափոխության 46-րդ տարեդարձին նվիրված տոնական ծրագրի միջոցառումներից մեկը ավիացիայի և անօդաչու տեխնոլոգիաների մեծ...
Աղբյուր` Panorama.am
14:59
Միխայիլ Գալուստյանն ընդգրկված է ՌԴ-ի դեմ ԵՄ-ի սահմանված պատժամիջոցների 16-րդ փաթեթում
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթի շրջանակներում պատժամիջոցների ցանկում ընդգրկել է 48 ֆիզիկական և 35 իրավաբանական անձի։ Հայտնի...
Աղբյուր` Panorama.am
14:33
Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ քրեական կազմակերպություն է. Ավագանու անդամը՝ վարորդների հետ հանդիպումից հետո
«Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ  քրեական կազմակերպություն է, քան քաղաքապետարանի ենթակայության տակ...
Աղբյուր` Panorama.am
14:27
Հանձնարարվել է Վերջին զանգի միջոցառումներն անցկացնել մշակութային կրթության տարվա շրջանակում. ԿԳՄՍՆ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին՝ առաջարկելով...
Աղբյուր` Panorama.am
14:20
Այս տարի բուհական ընդունելության առաջին փուլի քննություններին մասնակցել են աննախադեպ թվով դիմորդներ. Նասիբյան
Տարեցտարի բուհական ընդունելության առաջին  փուլի քննությունների մասնակիցների թիվն ավելանում է։ Այս տարի քննություներին մասնակցել է 11 608...
Աղբյուր` Panorama.am
14:03
Մայքի Մեդիսոնը «Anora»-ում իր դերի համար սովորել է մերկապար
Դերասանուհի Մայքի Մեդիսոնը պատմել է, որ սովորել է մերկապար ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora» դրամայում իր դերի համար։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am
13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}