ՍԴ նախագահ. Վստահեցնում եմ, որ ամեն ինչ լավ է լինելու
Սահմանադրական դատարանի հիմնադրման 24-րդ տարեդարձին նվիրված՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը պաշտոնական ընդունելություն էր կազմակերպել, որի ընթացքում հանդես է եկել ելույթով։
«Պետք է իմանանք ու վերջնականապես հաստատենք, որ Սահմանդրական դատարանը քաղաքական ինստիտուտ չէ, և անթույլատրելի է ստուգել դատական համակարգի քաղաքական վստահության աստիճանը։ Նման բան չկա ու գոյություն ունենալ չի կարող»,-իր խոսքում ասել է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը։
Նա ընդգծել է, որ դատական համակարգը մասնագիտացված կառույց է, որի վստահությունը չափվում է բացառապես նրանց վարույթում գտնվող գործերի քանակով և դատավարությանը մասնակցող սուբյեկտների թվով։
«Դա է վստահության գրավականը»,-նշել է նա։
ՍԴ նախագահն ընդգծել է, եթե վախեցած դատավորը կարող է ինչ-որ մեկին հաճոյանալու համար ինչ-որ որոշում կայացնել, ապա վաղը կարող է նույն անձի դեմ որոշում կայացնել։
«Հիշեք, ոչ ոք ոչ ոքի սկուտեղի վրա անկախություն չի տալիս։ Դա վերաբերում է և մարդկանց, և պետություններին, և ինստիտուտներին։ Դրա համար պետք է պայքարել»,-ընդգծել է նա՝ ավելացնելով, որ ցանկացած բարեփոխման համար անհրաժեշտ է համապատասխան մթնոլորտ։
Նա ընդունելության մասնակիցներին վստահեցրել է, որ ՍԴ դատավորները չեն ընդունի որևէ որոշում, որի համար ամաչելու առիթ ունենան։
«Կրկին ու կրկին շնորհավորում եմ։ Վստահեցնում եմ, որ ամեն ինչ լավ է լինելու»,-ասել է Հրայր Թովմասյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին