«Իմ քայլը» առաջարկում է ՍԴ դատավորների թեկնածու ներկայացնելու առաջնահերթությունը տալ կառավարությանը
«Առաջարկվող նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ ՍԴ դատավորներին կարող են առաջադրել Կառավարությունը, ՀՀ նախագահը, դատավորների ընդհանուր ժողովը, սակայն նախկինում ներկայացված նախագծում հերթականությունն այլ է եղել»,-այս մասին այսօր ԱԺ արտահերթ նիստի ընթացքում նշեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Հարություն Բաբայանը, ապա հարցրեց՝ ինչո՞ւ։
Պատասխանելով Բաբայանի հարցին՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանն ասաց, որ Սահմանադրության 7-րդ գլուխը պահանջում է, որպեսզի 3-ական դատավորներ առաջադրված լինեն Կառավարության, ՀՀ նախագահի և դատավորների ընդհանուր ժողովի կողմից և համամասնությունը պահպանելու համար հաջորդականությունն այսպիսին պետք է լինի։ Հովակիմյանը նշեց, որ տեղի ունեցողը ճգնաժամի լուծման քայլ է։
Հիշեցնենք, որ իշխանական խմբակցությունն «ՀՀ սահմանադրությունում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկում է փոփոխություն կատարել Սահմանադրության այն հատվածում, որը վերաբերում է Սահմանադրական դատարանի անդամների և նախագահի պաշտոնավարման դրույթին:
Առաջարկվում է Սահմանադրության մեջ ամրագրել հետևյալը՝ մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված ՍԴ նախագահի և անդամների պաշտոնավարումը դադարում է:
Հարակից հրապարակումներ`
- Բոլորը մեղավոր են բացի ձեզնի՞ց. Սիմոնյանը՝ իշխանությանը
- Իմ ընտրությունների ժամանակ Հրայր Թովմասյանն ինձ շատ է օգնել. Սասուն Միքայելյան
- Կոնկրետ ո՞ր դատավորի նկատմամբ ով և ինչպիսի ճնշում է գործադրել. Պետրոսյան
- Մակինյան. Քանի դեռ նախագիծը չի ընդունվել առաջին ընթերցմամբ և չի ստացել ՍԴ դրական եզրակացությունը, այն չի կարող դրվել հանրաքվեի
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան