ԱԺ արտահերթ նիստը հետաձգվեց, բայց այսօր կրկին կգումարվի արտահերթ նիստ
Այսօր նախատեսված ԱԺ արտահերթ նիստը հետաձգվեց, քանի որ նախաձեռնող կողմը հետ է կանչել արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված նախագծերը։
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նշեց՝ հաշվի առնելով, որ ԱԺ նիստի օրակարգում այլ հարց չկա, նիստը համարվում է փակված. «Ըստ երևույթին, ինչ-որ տեխնիկական խնդիրների պատճառներով է նիստը հետ կանչվել, այսօր առավոտյան նախաձեռնողը նոր համանման օրենքի նախագիծ է դրել շրջանառության մեջ։ Ֆրակցիան միջնորդել է կրկին հրավիրել ԱԺ խորհրդի արտահերթ նիստ, որից հետո կրկին այսօր կգումարվի ԱԺ արտահերթ նիստ»
Հիշեցնենք, որ օրակարգում ընդգրկված էր «ՀՀ սահմանադրությունում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության մի շարք պատգամավորներ առաջարկում են փոփոխություն կատարել Սահմանադրության այն հատվածում, որը վերաբերում է Սահմանադրական դատարանի անդամների և նախագահի պաշտոնավարման դրույթին: Առաջարկվում է Սահմանադրության մեջ ամրագրել հետևյալը՝ մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված ՍԴ նախագահի և անդամների պաշտոնավարումը դադարում է:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին