Սա անձնական վիրավորանք է. վարչապետը՝ Վահագն Վերմիշյանի ձերբակալության մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստում անդրադառնալով նախօրեին Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի ձերբակալությանը, նշեց, որ սա մի կողմից տխուր, վիրավորական, բայց մյուս կողմից ուրախ իրադարձություն է։
«Տխուր է, քանի որ ՀՀ դրոշի և զինանշանի ներքո, ՀՀ ժողովրդի անունից գործող պաշտոնյան կարող է ձեռքը երկարել կեղտոտ գործարքի համար, վիրավորական է, որ ՀՀ դրոշի և զինանշանի ներքո գործող պաշտոնյան, օրինակ, կարող է վարչապետի կողմից շնորհվող վաստակավոր շինարարի կոչում ստանալու հարցում աջակցել և ստանալ 5 հազար ԱՄՆ դոլար, վարչապետի միջնորդություն ներկայացնել այդ անձին վաստակավոր շինարարի կոչում ստանալու վերաբերյալ։ Սա անձնական վիրավորանք է իմ հասցեին և սա վիրավորանք է ՀՀ ժողովրդի հասցեին, վիրավորանք է 2018 թվականին ՀՀ-ում տեղի ունեցած հեղափոխության արժեքների հասցեին։ Ես չգիտեմ, թե ինչպես կհնչի իմ հայտարարությունը, բայց ես կարծում եմ, որ նման վիրավորանք հասցրած անձը, անձինք պետք է ենթարկվեն խստագույն պատասխանատվության»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը նշեց, որ կոմիտեի նախագահի ձերբակալությունը ուրախ իրադարձություն է այն առումով՝ եթե ՀՀ-ում կա որևէ մեկը, որը կասկածում է կոռուպցիան արմատախիլ անելու իրենց կամքին և վճռականությանը, ապա հույս ունի, որ այդ մարդիկ հասկացան՝ ամեն ինչ շատ ավելի լուրջ է, քան նրանք կարող են պատկերացնել։
«Եթե կան այս հարցում կոնկրետ իմ վճռականությանը կասկածող մարդիկ՝ խոստանում եմ, որ մենք այդ մարդկանց հետևից անպայմանորեն և անփուսափելիորեն գնալու ենք»,- նշեց Փաշինյանը։
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». Ինչու է ձերբակալվել Վահագն Վերմիշյանը
- ԱԱԾ-ն Վերմիշյանի աշխատասենյակից տարել է համակարգիչ ու որոշ փաստաթղթեր
- ԱԱԾ-ն խուզարկություն է իրականացնում Վահագն Վերմիշյանի աշխատասենյակում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան