88 կողմ, 15 դեմ. Սահմանադրական փոփոխությունները կդրվեն հանրաքվեի
Կողմ՝ 88, դեմ ՝ 15, ձեռնպահ ՝ 0 ձայների համամասնությամբ Խորհրդարանն ընդունեց ԱԺ որոշման նախագիծը։ Ղեկավարվելով ՀՀ սահմանադրության 202-րդ հոդվածի երրորդ կետով՝ ՀՀ ԱԺ-ն որոշում է ՀՀ սահմանադրությունում փոփոխությունների նախագիծը դնել հանրաքվեի։
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագծով առաջարկվում է 1995 թվականի հուլիսի 5-ի Հայաստանի Հանրապետության Սահմանադրության՝ 2015 թվականի դեկտեմբերի 6-ի փոփոխություններով, 213-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ։
«Մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի եւ անդամների պաշտոնավարումը դադարում է:
Սահմանադրական դատարանի դատավորների թափուր տեղերի համար առաջադրումները կատարում են հաջորդաբար Կառավարությունը, Հանրապետության նախագահը եւ դատավորների ընդհանուր ժողովը: Սույն հոդվածի 1-ին մասի հիման վրա մինչեւ Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի եւ անդամների լիազորությունները համարվում են դադարած, իսկ առաջացած թափուր տեղերը համալրելու ժամկետները եւ այլ մանրամասները սահմանվում են Սահմանադրական դատարանի մասին օրենքով նախատեսված կարգով:
Նշված կարգը նախատեսող սահմանադրական օրենքի փոփոխություններն ընդունվում են եւ ուժի մեջ են մտնում սույն հոդվածի ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում»,- նշված է նախագծում:
Հարակից հրապարակումներ`
- Հայտարարություններով դավաճաններ և սրբեր չեն օծում, պարոն վարչապետ. Մարուքյան
- Մենք գտել ենք երազանքի Սահմանադրական դատարանի մոդելը. վարչապետ
- Սամսոնյան. Հիմնական զեկույցի ամբողջ իմաստը Հրայր Թովմասյանի կենսագրությունն էր, ոչ մի իրավաբանական հիմնավորում
- Իմ ընտրությունների ժամանակ Հրայր Թովմասյանն ինձ շատ է օգնել. Սասուն Միքայելյան
- Հրայր Թովմասյան. Թող Սահմանադրությունը ծառայի որպես իրավական պետության կարևորագույն փաստաթուղթ
- Էդմոն Մարուքյան. Ակնհայտորեն ԱԺ կանոնակարգ օրենքի նորմերը խախտված են