Սամսոնյան. Հիմնական զեկույցի ամբողջ իմաստը Հրայր Թովմասյանի կենսագրությունն էր, ոչ մի իրավաբանական հիմնավորում
«Սա մի նախագիծ է, որը նախագծվել է իրավաբանական տեխնիկայի կոպիտ խախտումներով, ունի հակասահմանադրական բնույթ»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը՝ խոսելով այսօր ԱԺ արտահերթ նիստում քննարվող «Իմ քայլ» խմբակցության ներկայացրած սահմանադրական փոփոխությունների նախագծի մասին:
Հարցին, թե ինչո՞ւ է իշխող ուժը ուզում սահմանադրական փոփոխությունները հանրավքեի դնել, նա պատասխանեց. «Կարծում եմ երկու պատճառ կա: Առաջին՝ ցանակություն կա միանգամից դնել հանրաքվեի և չուղարկել ՍԴ, երկրորդ՝ այս փոփոխությունները կարող են ունենալ իրավական հետևանքներ առ այն, որ սա հակասահմանադրական փոփոխություն է, ըստ այդմ մեր գործընկերները որոշել են, իրենց ավանդույթի համաձայն, այդ պատասխանատվությունը թողնել ժողովրդի վրա: Իրենք սիրում են այդպես անել, անընդհատ ասում են՝ ժողովուրդը իմնաստուն է, ժողովուրդը կանի: Բայց դե կներեք՝ եթե ժողովուրդը ձայն է տվել, այս 88 հոգուն բերել է այստեղ, որ 88 հոգին իր տեղն ընդունի որոշումները, բայց 88 հոգին դեռ ասում է, որ ժողովուրդ պետք է գնա ընտրատեղամաս, նշանակում է՝ այդ 88 հոգին այստեղ անելիք չունի: Իհարկե, ամենաժողովրդավարական քայլն է, բայց արդյոք մեկ նորմի համար պետք է գնանք հանրաքվեի: Ես չեմ կարծում, որ դրա կարիքը կա և մեկ անձի խնդիրը լուծելու համար մարդկանց ուղարկել ընտրատեղամասեր: Ասում են՝ մեկ անձի խնդիր չէ, յոթ դատավորի խնդիր է, բայց եթե տեսաք հիմնական զեկույցի ամբողջ իմաստը Հրայր Թովմասյանի կենսագրությունն էր, պատական ակնարկ էր, ոչ մի իրավաբանական հիմնավորում, ոչ մի տրամաբանություն, ոչ մի քաղաքական խոսք, ասելիք: Խայտառակություն է նման կերպով զեկուցել այս փոփոխությունը՝ հատկապես հասկանալով, որ սա խնդրահարույց է, ներկայացնել ԱԺ-ին և մի բան էլ նեղանալ, թե ինչու է ընդդիմությունը քննադատում: Ընդհանրապես, խայտառակություն է նման կերպով ներկայանալ»:
Ա.Սամսոնյանը նշեց, որ հիմնական զեկուցողից լսում էին մեկնաբանություններ Սահմանադրության մասին և ուզում էին հասկանալ՝ այդյո՞ք այդ մարդը գիտի Սահմանադրություն:
Հարակից հրապարակումներ`
- Բոլորը մեղավոր են բացի ձեզնի՞ց. Սիմոնյանը՝ իշխանությանը
- Իմ ընտրությունների ժամանակ Հրայր Թովմասյանն ինձ շատ է օգնել. Սասուն Միքայելյան
- Ինչո՞ւ եք առաջ ընկնում վարչապետի նախաձեռնությունից. Այվազյանը՝ իմքայլական պատգամավորին
- Արփինե Հովհաննիսյան. Հակաիրավականության այս տենդին պետք է րոպե առաջ վերջ տալ
- Կոնկրետ ո՞ր դատավորի նկատմամբ ով և ինչպիսի ճնշում է գործադրել. Պետրոսյան
- Մակինյան. Քանի դեռ նախագիծը չի ընդունվել առաջին ընթերցմամբ և չի ստացել ՍԴ դրական եզրակացությունը, այն չի կարող դրվել հանրաքվեի
- Վահագն Հովակիմյան. Հանրությունը չի ընդունելու, վիճարկելու է ՍԴ որոշումները
- Էդմոն Մարուքյան. Ակնհայտորեն ԱԺ կանոնակարգ օրենքի նորմերը խախտված են
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան