Արսեն Բաբայան. Ողջունում եմ իշխանության կողմից վերջին պահին հակապետական քայլից հրաժարվելը
ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանն արձագանքել է ԱԺ արտահերթ նիստի չկայացումը։
Ֆեյսբուքյան իր էջում նա գրել է.
«Ողջունում եմ քաղաքական իշխանության կողմից վերջին պահին հակապետական քայլից հրաժարվելու հանգանանքը:
Հույս եմ հայտնում, որ այլևս երբեք ականատեսը չենք լինի վերջին օրերին իրականացվող սահմանադրական կարգի տապալման և իշխանության յուրացման փորձերին:
Գնահատում եմ քննադատներին լսելու այս բացառիկ նախադեպը և հույս հայտնում, որ այսուհետ ավելի վաղ փուլերում կհետևեն առողջ ու կառուցողական քննադատների հորդրոներին և չենք հասնի մենչև նախավերջին պահին, որը կարող է նաև այլ վտանգներ պարունակել»։
Հիշեցնենք, այսօր նախատեսված ԱԺ արտահերթ նիստը հետաձգվեց, քանի որ նախաձեռնող կողմը հետ է կանչել արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված նախագծերը։
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նշել է՝ հաշվի առնելով, որ ԱԺ նիստի օրակարգում այլ հարց չկա, նիստը համարվում է փակված։
«Ըստ երևույթին, ինչ-որ տեխնիկական խնդիրների պատճառներով է նիստը հետ կանչվել, այսօր առավոտյան նախաձեռնողը նոր համանման օրենքի նախագիծ է դրել շրջանառության մեջ։ Ֆրակցիան միջնորդել է կրկին հրավիրել ԱԺ խորհրդի արտահերթ նիստ, որից հետո կրկին այսօր կգումարվի ԱԺ արտահերթ նիստ»,-ասել էր ԱԺ նախագահը։
Հարակից հրապարակումներ`
- ԱԺ արտահերթ նիստը հետաձգվեց, բայց այսօր կրկին կգումարվի արտահերթ նիստ
- Ամրամ Մակինյան. Իշխանությունները հաստատապես ձեռնպահ են մնալու այդ նախագիծը երկրորդ ընթերցմամբ քվեարկելու համար արտահերթ հրավիրելուց
- Արսեն Բաբայան. 37 պատգամավորներ ներկայացրել են նախագիծ, որի ընդունման դեպքում ՀՀ-ն կդառնա միապետություն
- Արսեն Բաբայան. ԱԺ նախագահը հաստատեց, որ ես ճիշտ էի
- Արսեն Բաբայան. Իշխանությունն այնքան է շտապում ՍԴ-ի կազմին ապօրինի հեռացնելու հարցում, որ պատրաստ էր արտահերթը նշանակել ավելի շուտ, քան իրավունք ուներ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան