«Հրապարակ». «Ես ուղղակի ափսոսում եմ, որ նման ցածր մակարդակի է իջեցվում իրավապահ համակարգի գործունեությունը». Վանեցյան
«Հրապարակ» թերթը գրում է. «Արթուր Վանեցյանի հետ խմբագիրների հանդիպման ժամանակ հարց է հնչել՝ ի՞նչ անօրինական հանձնարարություններ եք ստացել Նիկոլ Փաշինյանից, ի՞նչ կոնֆլիկտներ ու տարաձայնություններ եք ունեցել։
«Շատ լավ հասկանում եք, որ 20 տարվա օպերաշխատողի ստաժ ունեցող մարդը, սպան, գեներալը երբեք չի պատմի վարչապետի և իր անձնական, աշխատանքային զրույցների մասին։ Բայց եղե՞լ են արդյոք տարօրինակ հանձնարարականներ. բազմիցս վարչապետը հրապարակայնորեն մեզ տվել է այնպիսի հանձնարարություններ, որոնք ուղղակի կատարման ենթակա չեն եղել։ Օրինակ՝ կառավարության նիստի ժամանակ ասում է՝ հանձնարարում եմ ԱԱԾ-ին՝ ստուգել գազալցակայանների ՀԴՄ կտրոնները, տեղորոշել սևազգեստ մարդկանց, որոնք զինված շրջում են քաղաքում… ի՞նչ սևազգեստ մարդիկ, ի՞նչ զինված մարդիկ։ Վերջին զարգացումները ցույց տվեցին, որ չկան զինված մարդիկ, կան հորինված ինչ-որ կերպարներ, որոնք, իբր, հասարակությանը վտանգ են ներկայացնում։ Վերջին իրադարձությունները վերլուծելով՝ ես ուղղակի ափսոսում եմ, որ նման ցածր մակարդակի է իջեցվում իրավապահ համակարգի գործունեությունը»»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում