Քաղաքական 11:44 06/02/2020

Անձի հետ է կապված խնդիրը. Մարուքյանը՝ ՍԴ «ճգնաժամի» մասին

«Ես գիտեմ, որ ԵԱՀԿ և ԵՄ երկրների դեսպանները եղել են այստեղ, հանդիպել են ԱԺ նախագահի հետ»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանn՝ անդրադառնալով ԱԺ արտահերթ նիստի հետաձգմանը։

Մարուքյանը նշեց, որ ենթադրում է Ենթադրում է՝ ԱԺ նախագահը ներկայացրել է, թե ինչ են ուզում անել, փորձել են դեսպաններին ներկայացնել, որ ամեն ինչ նորմալ է. «Նման հանդիպումների ժամանակ դեսպաները լռում են և չեն ասում՝ համաձայն են, համաձայն չեն, դա լավ է, թե վատ։ Դա պետության ներքին հարց է, բայց միջազգային պարտավորությունների համատեքստում բնականաբար դեսպանները զեկուցում են իրենց մայրաքաղաքներ, որտեղից արդեն երկիրը ստանում է այն իմպուլսները, որտեղից կստանա նման խախտումների պարագայում։ Նման սխալ գործընթաց սկսելու պարագայում»։

Ըստ Մարուքյանի 3 անգամ ԱԺ խորհրդի արտահերթ նիստ է գումարվել, նախագիծ է բերվել-հանվել, հետո հրավիրվել է ԱԺ արտահերթ նիստ և չեղարկվել։

Հիշեցնենք, որ այսօր նախատեսված ԱԺ արտահերթ նիստը հետաձգվեց, քանի որ նախաձեռնող կողմը հետ է կանչել արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված նախագծերը։

Նախագծով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության մի շարք պատգամավորներ առաջարկում են փոփոխություն կատարել Սահմանադրության այն հատվածում, որը վերաբերում է Սահմանադրական դատարանի անդամների և նախագահի պաշտոնավարման դրույթին: Առաջարկվում է Սահմանադրության մեջ ամրագրել հետևյալը՝ մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված ՍԴ նախագահի և անդամների պաշտոնավարումը դադարում է:

«Իշխանությունն էլ է հասկանում, որ շատ պրոբլեմատիկ փաթեթ է բերել, և փորձում է ինչ-որ խնդիրներ շտկել»։ Մարուքյանի խոսքով, նախագիծը միանշանակ բազմաթիվ խնդիրներով լի է. «Երբ մտածում էի՝ ինչ հարցեր տալ հեղինակին, այնքան հարց ունեմ, որ անհնար է 3 ժամանոց քննարկման ժամանակ այդ հարցերը տալ»։

Ըստ պատգամավորի, նախագծում բավականին քաղաքական հարցեր կան, և քաղաքական մեծամասնությունն ուզում է խորհրդարանում Սահմանադրության հոդվածներից մեկը փոխել, բայց երկրորդ ընթերցման փաստաթուղթ չի ներկայացրել, որպեսզի առաջին ընթերցումից հետո տապալի նախագիծը և այն գնա հանրաքվեի։

«Եթե խորհրդարանը կարող է այդ փոփոխությունն անել էստեղ, ինչու եք ժողովրդին տանում ընտրական տեղամասեր։ Ինչո՞ւ է պետք մինչև մայիս քարոզարշավ անել և Սահմանադրության մի հոդված փոփոխելու համար ՀՀ միլիոնավոր քաղաքացիների տանել ընտրական տեղամաս»,- նշեց Մարուքյանը։

Ըստ պատգամավորի՝ թե հանրաքվեի դեպքում, թե խորհրդարանի կողմից ընդունվելու դեպքում օրենքի մասին ՍԴ եզրակացությունը պարտադիր է.«Եթե իրենք չեն ուղարկում ՍԴ, ուզում են հանրաքվե անել, կարող են էլի ապօրինի ձևով այստեղ ընդունել։ Ժողովուրդն ընտրել է իրենց, թող լուծեն հարցը։ Բա տարի ու կես ասում են՝ ժողովուրդը մեզ ասել է էս արեք, անում ենք։ Բա ասել ա, ինչի՞ էստեղ չեք ընդունում, ինչի՞ եք ժողովրդին տանում տեղամասեր։ Ինչո՞ւ եք Սերժ Սարգսյանին, Ռոբերտ Քոչարյանին քարոզարշավի հնարավորություն տալիս, ինչո՞ւ եք նրանց տալիս հնարավորություն, որ բանտերից ու ազատության մեջ եղած ժամանակ դառնան քարոզիչներ։ Մեկը մտածե՞լ է սրա մասին»։Մարուքյանի խոսքով, այս իշխանությունն անընդհատ ինքն իր ոտքին կրակելով է զբաղված։

«Երբ մենք ասում ենք՝ այ ախպեր ջան, այ ցավդ տանեմ, այ գլխիդ ղուրբան, ոտքիդ մի կրակի, էս մարդիկ չեն հասկանում, մի բան էլ ստանում ենք ամենավատ վերաբերմունքն ու պատասխանը»,- նշեց Մարուքյանը։

Բացի այդ, պատգամավորը համոզմունք հայտնեց, որ ՍԴ ճգնաժամ չկա, և եթե ինչ-որ մեկն ասել է կա ճգնաժամ, դրա համար չի կարելի մատաղ անել իրավունքի գերակայությունը, Հայաստանի միջազգային վարկը.

«Չի կարելի էս քարոզարշավի միջոցով նախկին ռեժիմին վերակենդանանալու հնարավորություն տալ։ Էլ ո՞նց բացատրեմ։ Կարո՞ղ եք ասել մի ռեֆորմ, որ այս իշխանությունն ուզել է անել, և ՍԴ-ն արգելափակել է։ Հեքիաթ. անձի հետ է կապված խնդիրը։ Հրայր Թովմասյանը նախկին իշխանության ներկայացուցիչ է, Սահմանադրության հեղինակներից մեկն է, և իր թիմը հեռացել է իշխանությունից։ Ինքն էլ պետք է ժամանակին պատշաճ կերպով գնար, բայց որ չի հեռացել, դա չի նշանակում, որ էդ մի մարդու համար կարելի է զոհաբերել այսքան արժեք»։

Մարուքյանն իր խոսքում ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին հեռանալու կոչ արեց՝ նշելով. «Հրա՛յր հեռացիր, գնա այ ախպեր, չե՞ս տեսնում ինչեր են անում։ Բայց ասեմ, սա օգուտ է Հրայր Թովմասյանին, որ հանրաքվե լինի, օգուտ է Սերժ Սարգսյանին»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:22
Փետրվարի 21-ին 482 ճանապարհատրանսպորտային պատահարներից միայն մեկն է եղել է ամառային անվադողերով. ՆԳՆ
Փետրվարի 20-24-ը Երևանում արձանագրվել է 482 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց մեջ միայն 1 տրանսպորտային միջոց եղել է ամառային անվադողերով,...
Աղբյուր` Panorama.am
16:16
ՀՀ-ում շարունակվում են շրջանառվել Գրիպ Ա տեսակի տեսակի H1pdm09 ենթատեսակի և Գրիպ Բ տեսակի հարուցիչները
ՀՀ-ում արձանագրվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված ակտիվության նվազում:
Աղբյուր` Panorama.am
15:57
«Վազգեն. Վերջին Սպարապետը». Ինչո՞ւ վերջին
Մարտի 5-ին մեծ էկրան կբարձրանա «Վազգեն. Վերջին Սպարապետը» ֆիլմը, որի մտահղացման հեղինակն ու գլխավոր պրոդյուսերը Նոնո Սարգսյանն է...
Աղբյուր` Panorama.am
15:55
Բաղրամյանի ոստիկաններն ապօրինի որսի դեպք են բացահայտել
Դաշտում որսացել է մի քանի տափաստանային արտույտ։
Աղբյուր` Panorama.am
15:31
Քաղաքապետարանը «Ռուսալ Արմենալ»-ում է պահեստավորել փողոցիներին ցանելու աղը, դե հիմա ասեք՝ մեզանից ով է շպիոնը. Արթուր Չախոյան
Հանրային գորւծիչ Արիթուր Չախոյանը գրում է. «Երևանի քաղաքապետարանը «Ռուսալ Արմենալ»-ում է պահեստավորել փողոցիների ցանելու...
Աղբյուր` Panorama.am
15:26
Խոշոր վթար Արմավիրում
Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն փետրվարի 24-ին, ժամը 12։22-ին  ահազանգ է ստացվել, որ Արմավիր...
Աղբյուր` Panorama.am
15:16
Իրանը Իսլամական հեղափոխության տարեդարձի տոնակատարության հյուրերին ցուցադրում է անօդաչու ավիացիայի իր ձեռքբերումները
Թեհրանում Իսլամական հեղափոխության 46-րդ տարեդարձին նվիրված տոնական ծրագրի միջոցառումներից մեկը ավիացիայի և անօդաչու տեխնոլոգիաների մեծ...
Աղբյուր` Panorama.am
14:59
Միխայիլ Գալուստյանն ընդգրկված է ՌԴ-ի դեմ ԵՄ-ի սահմանված պատժամիջոցների 16-րդ փաթեթում
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթի շրջանակներում պատժամիջոցների ցանկում ընդգրկել է 48 ֆիզիկական և 35 իրավաբանական անձի։ Հայտնի...
Աղբյուր` Panorama.am
14:33
Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ քրեական կազմակերպություն է. Ավագանու անդամը՝ վարորդների հետ հանդիպումից հետո
«Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ  քրեական կազմակերպություն է, քան քաղաքապետարանի ենթակայության տակ...
Աղբյուր` Panorama.am
14:27
Հանձնարարվել է Վերջին զանգի միջոցառումներն անցկացնել մշակութային կրթության տարվա շրջանակում. ԿԳՄՍՆ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին՝ առաջարկելով...
Աղբյուր` Panorama.am
14:20
Այս տարի բուհական ընդունելության առաջին փուլի քննություններին մասնակցել են աննախադեպ թվով դիմորդներ. Նասիբյան
Տարեցտարի բուհական ընդունելության առաջին  փուլի քննությունների մասնակիցների թիվն ավելանում է։ Այս տարի քննություներին մասնակցել է 11 608...
Աղբյուր` Panorama.am
14:03
Մայքի Մեդիսոնը «Anora»-ում իր դերի համար սովորել է մերկապար
Դերասանուհի Մայքի Մեդիսոնը պատմել է, որ սովորել է մերկապար ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora» դրամայում իր դերի համար։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am
13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}