Կոնկրետ ո՞ր դատավորի նկատմամբ ով և ինչպիսի ճնշում է գործադրել. Պետրոսյան
Որևէ տարբերություն կա՞ ՍԴ անդամների լիազորությունների և գործունեության երաշխիքների միջև՝ ելնելով նրանից, թե քանի տարի է մնացել նրանց աշխատելու։
Այս մասին այսօր ԱԺ արտահերթ նիստի ընթացքում հարց հնչեցրեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ դիմելով իմքայլական Վահագն Հովակիմյանին։
Հովակիմյանը կարծիք էր հայտնել, որ ՍԴ ներկայիս կազմի մնալու դեպքում պահպանվելու է 2015 թ.
Սահմանդրությամբ ընտրված դատավորների ու մինչ այդ նշանակված անդամների պաշտոնավարման ժամկետների միջև առկա էական տարբերությունը։
Պատասխանելով Պետրոսյանի հարցին՝ Հովակիմյանը նշեց, որ իր այս սահմանադրական դատարանը կազմավորված չէ 2015 թվականի Սահմանադրության 7-րդ գլխի համաձայն։
«Այսինքն՝ մենք այսօր չունենք 2015 թվականի խմբագրությամբ Սահմանադրության 7-րդ գլխին համապատասխան ՍԴ։ Եվ եթե իրավիճակը մնա այսպիսին, առաջիկա 15 տարիներին մենք այսպիսի ՍԴ չենք ունենալու։ Այն մարդիկ, ովքեր այդ 7-րդ գլուխը մշակել և բերել են խորհրդարան, ամեն ինչ արել են, որ այդ գլխին համահունչ ՍԴ մենք չունենանք։ Մենք ի վերջո պիտի ապահովենք, որ մեր ՍԴ-ն լինի Սահմանադրության 7-րդ գլխին համապատասխան»,- նշեց Հովակիմյանը։
Պետրոսյանն ասաց, որ իր հարցը պատասխան չստացավ, բայց իր մոտ ծագեց ևս մեկ հարց. «2015 թվականին դուք եղել եք լրագրող, այս ամենը եթե ընկալում եք այնպես, ինչպես նախկինում, որպես լրագրող որևէ հրապարակմամբ դուք անդրադարձե՞լ եք ՍԴ կազմի օրինականությանը»։
Արձագանքելով Պետրոսյանի խոսքին՝ Հովակիմյանն ուղղում մտցրեց, որ ինքը լրագրող չէր, այլ՝ փոխխմբագիր. «Որպեսզի իմ գործունեությանը ծանոթ լինեք, պիտի թերթեք «Ժողովուրդ» օրաթերթի 2015 թվականի համարները»։
Բացի այդ, Պետրոսյանը խնդրեց ներկայացնել կոնկրետ որ դատավորի նկատմամբ ով և ինչպիսի ճնշում է գործադրել։ Պետրոսյանի այս հարցը մնաց անպատասխան։
Այսօր նախատեսված ԱԺ արտահերթ նիստը հետաձգվեց, քանի որ նախաձեռնող կողմը հետ է կանչել արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված նախագծերը։ Օրակարգում ընդգրկված է «ՀՀ սահմանադրությունում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը։
Հարակից հրապարակումներ`
- Վահագն Հովակիմյան. Հանրությունը չի ընդունելու, վիճարկելու է ՍԴ որոշումները
- Կրկին մեկնարկեց ԱԺ արտահերթ նիստը
- Հակասահմանադրական ընթացակարգեր նախագծում չկան. Վլադիմիր Վարդանյան
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան