Իմ ընտրությունների ժամանակ Հրայր Թովմասյանն ինձ շատ է օգնել. Սասուն Միքայելյան
«20 տարի է նախորդ իշխանությունները բռնազավթել են ժողովրդից իշխանությունը»,- այսօր ԱԺ արտահերթ նիստի ընթացքում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը։
Վերջինիս խոսքով, այդ 20 տարիների ընթացքում անընդհատ ՍԴ-ի հետ կապված հարցեր են եղել, որոնք դակել են նախորդ իշխանության ընդունած որոշումները։
«Պարո՛ն Մարուքյան, դուք հասկացե՞լ եք՝ ես ինչի եմ դատվել, ես չեմ հասկացել։ Ու էդ ՍԴ-ն էլ ոչ մի բան չարեց։ Ես ուզում եմ ընդհանուր պարզ լինի, թե էդ տարիների ընթացքում ինչ է արել ՍԴ-ն»,- նշեց Միքայելյանը, ապա հավելեց, որ ժողովուրդը պիտի որոշի ՍԴ հարցը։
Միքայելյանը վստահ է, որ նախորդ իշխանությունները ուզում են փակուղի ստեղծել, ուզում են Հայատսանը տանել քաղաքացիական պատերազմի, որ գնահատականը էլի պետք է ժողովուրդը տա. «Բոլորս ժողովրդի ձայնով ենք էստեղ։ Էսօր պետք է ժողվուրդը որոշի»։
Պատգամավորն անդրադարձավ նաև, իր խոսքով, սայթային կրակոցներին. «Ոտք են մաքրում, Նիկոլիկ ասում։ Ես էսօր հպարտ եմ, որ ՀՀ-ն ու ՀՀ ժողովուրդը ընտրել է վարչապետ։ Մենք վարչապետի հետ մենակ մի հարցի շուրջ չենք վիճում, որ երկրում հեռացել է էն իշխանությունը, որը զավթել էր ժողովրդի իշխանությունը։ Էս ժողովուրդը պրծավ»։
Ըստ Միքայելյանի՝ ԱԺ դահլիճից արյան հոտ է գալիս։ Նրա խոսքով, ինչքան էլ զարդարեն դահլիճը, օվալաձև կամ տափակ դարձնեն, միևնույն է արյան հոտ է գալիս։
«Ես էստեղ տեսել եմ Կարեն Սերոբիչի լերդացած արյունը... Եվ եթե ՍԴ-ն ճիշտ պահեր իրեն, եթե հոկտեմբեր 27-ից հետո, մարտի 1-ից հետո, կամ Քոչարյանի իմպիչմենտի հարցից հետո ՍԴ-ն իրեն ճիշտ պահեր, սենց չէր լինի։ Հիմա ասում ենք, գնացեք, էս երկրի վրա ձեր արյունը պիտի չթափվի, ձեր թարախ արյունը էս երկրի վրա պիտի չթափվի, գնացեք։ Աշխարհն էլ շուռ գա, դուք իշխանության չեք գա, էս մարդիկ գիժ չեն»,- նշեց Միքայելյանը։
Իր խոսքի վերջում Միքայելյանը նշեց, որ ՍԴ-ն պետք է լինի ժողովրդի վերջին հավատի մոմը. «Հրայր Թովմասյանին ես 2000 թվականից ճանաչում եմ, նորմալ, պարկեշտ իրավաբան է եղել։ Իմ ընտրությունների ժամանակ ինքն ինձ շատ ա օգնել։ Բայց նախկինները խելոքներին իրենց ճանկն են գցել։ Եթե իրեն թողնեն, ինքը կգնա, պարկեշտ մարդ է, թողեք գնա, չի կարողանում, որովհետև ընկել է ծուղակը։ Ես չգիտեմ՝ որն է սխալ, որը ճիշտ։ Մենք արել ենք իշխանափոխություն, եկեք էս մի իշխանափոխությունն էլ անենք։ Իշխանափոխություն է եղել, էս էլ պիտի փոխվի։ Ու մենք էդ դնում ենք ժողովրդի դատին, որ ինքը որոշի...Պարոնա՛յք սպաներ և ինքնասպաներ, թողե՛ք ժողովուրդը որոշի»։
Հարակից հրապարակումներ`
- Կոնկրետ ո՞ր դատավորի նկատմամբ ով և ինչպիսի ճնշում է գործադրել. Պետրոսյան
- Էդմոն Մարուքյան. Ակնհայտորեն ԱԺ կանոնակարգ օրենքի նորմերը խախտված են
- Կրկին մեկնարկեց ԱԺ արտահերթ նիստը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան