Ավիավթար՝ Ստամբուլում
Ստամբուլի Սաբիխի Գեկչեն օդանավակայանում նախօրեին ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղու սահմաններից, ինչից հետո հրդեհ է բռնկվել, բաժանվել երեք մասի: Ռիա նովոստիի հաղորդմամբ, կոշտ վայրէջքից երեք մարդ զոհվել է, 179 ստացել մարմնական վնասվածքներ:
Pegasus ավիաընկերության Boeing 737 ինքնաթիռը Իզմիր քաղաքից ուղևորվում էր Ստամբուլ: Այժմ օդանավակայանը փակ է, թուրքական դատախազությունը սկսել է միջադեպի հետաքննությունը:
Ինքնաթիռւմ ընդհանուր 183 մարդ է եղել՝ 177 ուղևոր, 6 անձնակազմի անդամ: Նախնական տվյալներով, ողբերգության պատճառը եղել է անբարենպաստ եղանակային պայմանները:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան