Վանեցյան. Ափսոսում եմ, որ իրավապահ ողջ համակարգի գործունեությունն այս աստիճան անլրջացնում են
«Բազմիցս վարչապետը հրապարակայնորեն տվել է մեզ այնպիսի հանձնարարություններ, որոնք ուղղակի ենթակա չեն կատարման»,-հայտարարել է ԱԱԾ նախկին տնօրեն, գեներալ-մայոր Արթուր Վանեցյանը տպագիր մամուլի խմբագիրների հետ հանդիպմանը՝ պատասխանելով հարցին, արդյո՞ք Փաշինյանն իրեն տվել է տարօրինակ կամ ապօրինի հանձնարարություններ։
Նա որպես օրինակ հիշեցրեց, երբ կառավարության նիստում վարչապետ Փաշինյանը հանձարարել է ԱԱԾ-ին ստուգել գազալցակայանների կողմից տրվող ՀԴՄ կտրոնները, կամ մեկ այլ անգամ ԱԱԾ-ին հանձանարարել է տեղորոշել սևազգետ մարդկանց, որոնք շրջում են քաղաքում։
«Ի՞նչ սևազգեստ մարդիկ, ի՞նչ զինված մարդիկ։ Վերջին զարգացումները ցույց տվեցին, որ չկան զինված մարդիկ, կան հորինված կերպարներ, որոնք իբր ահաբեկում են ժողովրդին, իբր նրանք հասարակության համար վտանգ են ներկայացնում։ Վերջին իրադարձությունները նայելով, ես ուղղակի շատ ափսոսում եմ, որ նման ցածր մակարդակի է իջեցվում ողջ իրավապահ համակարգի գործունեությունը, անլրջացնում են։ Ծիծաղում են մարդիկ։ Մարդը ոստիկանությունից դուրս է գալիս, ծիծաղում է, հարցազրույց է տալիս և ինչ-որ արտահայտություններ է անում, ի դեպ անթույլատրելի արտահայտություններ։ Բայց ինչի՞ է նման իրավիճակ ստեղծվել»,-ասաց նա։
Վանեցյանի խոսքով, եթե այս գործողությունների նպատակը մարդկանց վախեցնելն է, լռեցնելը, ապա ինքն ավելի լավ առաջարկ ունի գործող իշխանություններին։
«Խորհրդային միության տարիներին ասում էին տասնհինգ սուտկա տվեցին, ով իրեն խելոք չէր պահում, բռնում, տանում էին, տասնհինգ սուտկա նստացնում էին։ Թող մի հատ օրենք ընդունեն, ով իրենց դեմ է խոսում կամ ով իրեն խելոք չի պահում, դաստիարակչական նկաառումներով տանեն նստացնեն»,-ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Վանեցյան. Պետական գաղտնիք, անձնական կյանքին վերաբերող տվյալներ հրապարակել ինձանից երբեք չսպասեք
- Արթուր Վանեցյան. Միքայել Մինասյանի հետ հանդիպել եմ Փաշինյանի մի հանձնարարությամբ, որի մասին գիտեն երեք մարդ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան