Տնտեսություն 18:51 06/02/2020 Հայաստան

ՏՄՊՊՀ–ն խուսափում է քաղաքական պատասխանատվությունից. Սուրեն Պարսյան

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանն անդրադարձել է ՏՄՊՊՀ-ի  խուսափողական  քաղաքականությանը:

Տարածած հաղորդագրության մեջ մասնավորապես նշված է.

«Փետրվարի 5-ին ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) հրապարակել է պարզաբանում, որով փորձել է անդրադառնալ 2020 թվականի փետրվարի 1-ի «Վառելիքի շուկան մենաշնորհացվում է. ՏՄՊՊՀ–ն աչք է փակում կոռուպցիոն նոր դրսևորումների վրա» վերլուծությանը։ ՏՄՊՊՀ-ի արձագանքի բովանդակությանից և վերամբարձ ոճից պարզ է դառնում, որ «վերևից հորդորով» գրված գրություն է, որի նպատակը ոչ թե բովանդակային, մասնագիտական քննարկումներ իրականացնելն է, այլ քաղաքական պատասխանատվությունից խուսափելը։

Այն, որ ներկայումս մենաշնորհների դեմ պայքար (քաղաքականություն) չի տարվում, սա գործող իշխանությունների և քաղաքական մեծամասնության խնդիրն է։ Դրա վառ օրինակը բենզինի շուկան է, որը 2019 թվականի ընթացքում վերջնականապես մոնոպոլացվեց «Ֆլեշ», «Սիփիէս օիլ» և «Մաքս Պետրոլ» ընկերությունների կողմից։ Մեր վերլուծությունների նպատակը ինչ–որ մարդկանց, կազմակերպություններին և քաղաքական ուժերին վատության անելը չէ, այլ սկսել հանրային և մասնագիտական քննարկումներ մենաշնորհների դեմ պայքարի օրակարգով։
Մենք ողջունում ենք ոլորտային և մասնագիտական դաշտում հրապարակային և առողջ բանավեճերի կայացումը, սակայն դա ևս պետք է լինի փաստարկված և բարձրացված բոլոր խնդիրների անդրադարձով։ Առաջարկում ենք՝ պետական մարմիններին հետայսու իրենց ուսումնասիրությունները և պարզաբանումները ներկայացնելիս չխուսափեն բարձրացված խնդրիների շուրջ դեմ առ դեմ բանավիճելուց։

Չնայած, որ ՏՄՊՊՀ-ն պարզաբանել է մեր բարձրացրած խնդիրների մի մասը, այնուամենայնիվ, հակիրճ կպատասխանենք նրանց նշած բոլոր պարզաբանումներին։ Եվ այսպես՝

1․ Տարակուսելի է և հակաօրինական, որ հանրային շահի անվան տակ ՏՄՊՊՀ-ն փորձում է միջամտել վառելիք ներկրողների արտաքին առևտրային գործարքներին։ Որևէ մեկը, առավել ևս պաշտոնատար անձն իրավունք չունի թելադրել նավթավերամշակող գործարանին ուղղակի, թե միջնորդավորված եղանակով վաճառել վառելիքը։ Համեմատության համար նշենք, որ Վրաստանի վառելիքի շուկայում գործող GULF, Lukoil, Total, British Petroleum,  Wissol, Shell, SOCAR   ընկերությունները գործում են միջնորդ կազմակերպությունների միջոցով։ Մեր սիգարետ արտահանող ընկերությունները իրենց արտահանումը իրականացնում են տարածաշրջանի իրենց ներկայացուցիչների՝ միջնորդների միջոցով։ Հայաստանում կան բազմաթիվ օրինակներ միջնորդավորված եղանակով առևտուր իրականացնելու վերաբերյալ, որոնք կարող են դառնալ ՏՄՊՊՀ-ի կողմից շուրջ 6 ամսվա ուսումնասիրության արդյունքներ։ Պարզից էլ պարզ է, որ ներմուծվող ցանկացած ապրանքի գնի վրա ազդում են ներմուծման փուլում կատարվող ծախսերը։

2․ Իրանի Իսլամական Հանրապետությունից ներկրված որոշ խմբաքանակների հեղուկ վառելիքի որակական չափորոշիչների ստուգման մասով մեր բարձրացրած հարցադրմանը ՏՄՊՊՀ-ն պատասխանում է հարցով․ «Հարց է ծագում՝ ինչի վրա է հիմնված հեղինակի այն պնդումը, որ վառելիքում ծծմբի պարունակությունը կարող է փոխվել Իրանի Իսլամական Հանրապետությունից ներմուծման դեպքում, իսկ մյուս երկրների դեպքում նման խնդիր չի առաջանում»։ Մյուս երկրներից ներկրված վառելիքի որակի մասով որևէ պնդում չենք արել, ավելին՝ նշել ենք, որ ԵԱՏՄ անդամ երկրներից վառելիք ներկրելիս ընկերությունները ազատված են փորձաքննություններից։ Հուսով ենք, որ ՏՄՊՊՀ-ի ողջամիտ կասկածները հիմք կդառնան ՀՀ շուկաների վերահսկողության տեսչության մարմնի ուսումնասիրությունների համար։

3․ Վառելիք ներկրող խոշոր ընկերությունների կողմից բենզալցակայանների ցանցի տիրապետման մասին տվյալներ կան ՏՄՊՊՀ-ի 14.03.2012թ. թիվ 134-Ա և 16.11.2012թ. թիվ 486-Ա որոշումներում։ ՏՄՊՊՀ-ի պարզաբանման համաձայն՝ «Սիթի Պետրոլ Գրուպ»-ին 100 միլիոն ՀՀ դրամով տուգանելու մասին որոշումը 2012 թվականին անվավեր է ճանաչվել: ՏՄՊՊՀ-ի այդ պարզաբանումը մեղմ ասած ճիշտ չէ։ ՏՄՊՊՀ-ի որոշումն անվավեր կարող է ճանաչել միայն վարչական դատարանը։ ՏՄՊՊՀ-ն իր որոշումներն անվավեր ճանաչելու լիազորություն չունի։ Դատական տեղեկատվական համակարգի համաձայն՝ ՎԴ/8343/05/12 վարչական գործն ըստ հայցի «Սիթի պետրոլ գրուպ» ՍՊԸ-ի ընդդեմ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի` 14.03.2012թ. թիվ 134-Ա և 16.11.2012թ. թիվ 486-Ա որոշումները վերացնելու պահանջի մասին՝ դատարանը վճռել է կարճել գործը, քանի որ «Սիթի պետրոլ գրուպ» ՍՊԸ-ի տնօրեն Ա. Դանիելյանը հրաժարվել է հայցից և խնդրել գործի վարույթը կարճել։ Դրանից բացի, 23․01․2018 թվականին ՀՀ ԱԺ «Առանձին ապրանքատեսակների գների բարձրացման պատճառները և գնաճը մեղմելու հնարավորությունները» թեմայով խորհրդարանական լսումների ընթացքում ՏՄՊՊՀ-ի վերը նշված որոշմանը ևս անդրադարձ է եղել։ Եթե ՏՄՊՊՀ-ի տրամադրության տակ կա ավելի ամբողջական տեղեկատվություն 14.03.2012թ. թիվ 134-Ա և 16.11.2012թ. թիվ 486-Ա որոշումների կատարման, կասեցման կամ վերանայման վերաբերյալ, թող հրապարակի։

4․ Առնվազն կասկածելի է, թե ինչպե՞ս է ՏՄՊՊՀ-ն ձեռք բերել «Գազօիլ» ընկերության 2019 թվականի հոկտեմբեր, նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների մատակարարումների մասին տեղեկատվությունը, երբ ՏՄՊՊՀ-ի ուսումնասիրությունը ընդգրկում էր միայն հունվար-հոկտեմբեր ամիսները։ Ինչևէ, մասնագիտական էթիկան ենթադրում է որևէ թիվ սխալ հայտարարելուց առաջ ներկայացնել ճիշտը։

5․ Փաստորեն ՏՄՊՊՀ-ն մեկ անգամ ևս արձանագրում է, որ իր ուսումնասիրության նպատակը հետագայում վարույթի շրջանակում ուսումնասիրություն անելն է։ Այսինքն, նպատակն ուսումնասիրությունների իմիտացիա ստեղծելն է։ Եվ, առհասարակ ՏՄՊՊՀ-ն շուկայի մրցակցային խնդիրները քննում է վարույթի, թե ուսումնասիրության շրջանակներում, դա հանձնաժողովի աշխատանքների կազմակերպման հարցն է, և 6 ամսում այն կարելի էր կազմակերպել։

6․ Ակնհայտ է, որ ՏՄՊՊՀ-ի «վերլուծական միտքը» սպառվել է վերջին կետի պարզաբանման ընթացքում, քանի որ վերջինս հաստատել և ժխտել է մեր այն պնդումը, որ «Ֆլեշ», «Սիփիէս օիլ» և «Մաքս Պետրոլ» ընկերությունները բենզին և դիզելային վառելիք են ներկրում տարբեր երկրներից և տարբեր տնտեսավարողներից, տեղափոխման ժամանակ կատարում են տարբեր տեսակի և մեծության ծախսեր, սակայն մեծածախ և մանրածախ շուկայում վարում են հիմնականում միևնույն գնային քաղաքականությունը։ ՏՄՊՊՀ-ն մեկ այլ դարակազմիկ բացահայտում է անում․ համաշխարհային շուկայում նավթի գներից և դրամի արժևորումից բացի վառելիքի գնի վրա ազդում են նաև այլ գործոններ»։


 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

10:13
Ադրբեջանում մեկնարկած «դատավարության» առաջին հարվածը հասցվեց ուղիղ Փաշինյանին. Աբրահամյան
«Որքան էլ, որ հայաստանյան իշխանությունն առավելագույն խոնարհություն և պատրաստակամություն է դրսևորում Բաքվի պահանջների կատարման հարցում,...
Աղբյուր` Panorama.am
09:54
Աշոցքի տարածաշրջանում բուք է
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
09:51
Մաhաgել է ամերիկաբնակ ազգային բարերար Սարգիս Բեդևյանը
Մահացել է ամերիկաբնակ ազգային բարերար Սարգիս Բեդևյանը։ Նա օժանդակել է Սևանի Վազգենյան դպրանոցի կայացմանը: Հովանավորել է Գյումրիում հանրակրթական...
Աղբյուր` Panorama.am
09:37
Կվարացխելիան բացատրել է «Նապոլիից» հեռանալու և ՊՍԺ տեղափոխվելու իր որոշումը
Վրացի ֆուտբոլիստ Խվիչա Կվարացխելիան իտալական «Նապոլիից» տեղափոխվել է ՊՍԺ։ 23-ամյա ֆուտբոլիստի աշխատանքային...
Աղբյուր` Panorama.am
09:23
«Փաստ». Ե՞րբ, որտե՞ղ ու ինչպե՞ս է պայթելու կուտակված դժգոհությունը
«Փաստ» թերթը գրում է. «Տարին մեկնարկել է չափազանց մեծ ներքին լարվածությամբ: Ու հարցն այն չէ միայն, որ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
09:22
«Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանն իրականում դիկտատոր է, ում ներս մտնելիս ենթակաները պետք է ոտքի կանգնեն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ձվածեղ պատրաստելով թափանցիկ կառավարություն ձևավորելու իմիջի կառուցմամբ զբաղված Նիկոլ Փաշինյանն...
Աղբյուր` Panorama.am
09:20
«Հրապարակ». Փաշինյանը շարունակում է երկու լարի վրա խաղալ
«Հրապարակ» թերթը գրում է. Երեկ կեսօրին կառավարությունը հաղորդեց, որ տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ...
Աղբյուր` Panorama.am
09:18
«Փաստ». Փաշինյանը «խլեշ է անում» տղաների հասցեին՝ վստահ, որ դրա համար էլ պատասխան չի ստանալու
«Փաստ» թերթը գրում է. «Կառավարության վերջին նիստում Նիկոլ Փաշինյանը գործնականում անձնական խոր վիրավորանք հասցրեց բանակային...
Աղբյուր` Panorama.am
09:16
«Ժողովուրդ». Եվս մեկ խորհուրդ, այն էլ Փաշինյանի նախագահությամբ
Ի՞նչ բարեփոխումներ պետք է համակարգի
Աղբյուր` Panorama.am
09:14
«Հրապարակ». Փաշինյանի վախերը գնալով անհավանական չափերի են հասել
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի և տիկնոջ՝ Աննա Հակոբյանի վերջին ժամանակների ակտիվությունից կարելի է...
Աղբյուր` Panorama.am
09:12
«Փաստ». Ինչու է Բագրատ Սրբազանը մեկնել Իրան
«Փաստ» թերթը գրում է. ««Փաստ» թերթի տեղեկություններով, Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
09:08
«Ժողովուրդ». Որպես պարգևատրում արժանացել է ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող պաշտոնի նշանակմանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության պետը,...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Հրապարակ». Փաշինյանի կառավարությունում առաջնորդվում են քաղաքացին տուգանքի մատերիալ է սկզբունքով
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի կառավարությունում առաջնորդվում են քաղաքացին տուգանքի մատերիալ է սկզբունքով և...
Աղբյուր` Panorama.am
09:02
«Ժողովուրդ». Արտախորհրդարանական ուժերը հաջորդ շաբաթ հրավիրվել են խորհրդարան՝ նախաձեռնությունը ներկայացնելու
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԵՄ անդամակցության նախաձեռնությունը հաջորդ շաբաթ կքննարկվի Ազգային ժողովի մեկնարկելիք...
Աղբյուր` Panorama.am
08:58
«Հրապարակ». Դոնալդ Թրամփի երդմնակալությանը Փաշինյանը հրավիրված չէ
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայ-ամերիկյան ջերմ ու ջերմացող հարաբերությունների մասին թմբկահարող արևմտամետները և...
Աղբյուր` Panorama.am
08:55
Արման Ծառուկյանի առաջին հայտարարությունը՝ Մախաչևի հետ մենամարտից հրաժարվելուց հետո
Խառը մենամարտերի թեթև քաշային կարգում UFC դասակարգման առաջատար Արման Ծառուկյանը սոցիալական ցանցերում Իսլամ Մախաչևի դեմ մենամարտից հրաժարվելուց...
Աղբյուր` Panorama.am
08:42
Մենք բախվում ենք ցավալի իրականության. Ռուբենն արդեն 471 օր կալանքի տակ է գտնվում Ադրբեջանում. Նիկոլա Ազնավուր
«Այսօր մենք բախվում ենք ցավալի իրականության. Ռուբենն արդեն 471 օր կալանքի տակ է գտնվում Ադրբեջանում։ Ապօրինի այս գործողությունները, որոնք...
Աղբյուր` Panorama.am
08:31
Բագրատ Սրբազանը Իրանում է
Վերջին օրերին Իրանում գտնվող Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն նախօրեին հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ:...
Աղբյուր` Panorama.am
23:20
Մինչև փետրվարի 1-ը Փաշինյանը պարտավոր է տրանսպորտի թանկացման վերաբերյալ իր դիրքորոշումը հայտնել. Երևանի ավագանու անդամ
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը ֆոյսբուքյան իր էջում գրում է. «Մինչև փետրվարի մեկը...
Աղբյուր` Panorama.am
23:05
Արշակ Կարապետյանը հայտարարել է Միքայել Աջապահյանի և Ալբերտ Բազեյանի հետ նոր ուժ ստեղծելու մասին
ՀՀ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյանը Ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել, որում ասվում է նոր ուժի ստեղծման մասին՚ Վերջինումս...
Աղբյուր` Panorama.am
22:45
Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից
Խառը մենամարտերի (ԽՄ) ռուսաստանցի հայ մարզիկ Արման Ծառուկյանը հրաժարվել է 311 պրոմո-մրցաշարում Ռուսաստանի ներկայացուցիչ, UFC-ի չեմպիոն Իսլամ...
Աղբյուր` Panorama.am
22:30
Զուգահեռ իրականությունում փաշինյանական դատաիրավական համակարգն է, որի թիրախը նաև մեր նահատակված հերոսների ծնողներն են. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Այն «դատավարությունը», որը տեղի է...
Աղբյուր` Panorama.am
21:58
Մարդասիրությունը` համընդհանուր, համամարդկային արժեք է, բայց դա չի տարածվում ադրբեջանի վրա. Արամ Վարդևանյան
ԱԺ նախկին պատգամավոր, փաստաբան Արամ Վարդևանյանը գրում է. «Մարդասիրությունը` համընդհանուր, համամարդկային արժեք է, բայց դա չի տարածվում...
Աղբյուր` Panorama.am
21:30
«Հիշե´ք բանտարկյալներին, որպես թե դուք բանտարկված լինեք նրանց հետ». Բագրատ Սրբազանի կոչը
Բագրատ սրբազանը կոչ է անում Հայաստանյան և սփյուռքյան լայն հանրությանը, տարբեր հանրային-քաղաքական կառույցներին և ակտիվ անհատներին, անվերապահ...
Աղբյուր` Panorama.am
21:11
86-ամյա վարորդը «Range Rover»-ով մшհшցու վրաերթի է ենթարկել հետիոտնին
Հունվարի 17-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:00-ի սահմաններում Երևանի բնակիչ 86-ամյա Խաչատուր Ա.-ն իր վարած «Range...
Աղբյուր` Panorama.am
21:00
Բաքվի զինվորական դատարանում տեղի է ունեցել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների գործով «դատավարությունը»
Բաքվի զինվորական դատարանում տեղի է ունեցել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների գործով «դատավարությունը»։ Այս մասին հաղորդում են...
Աղբյուր` Panorama.am
20:45
Ռուսաստանից Իրան գազատարը կանցնի Ադրբեջանով
Ռուսաստանից Իրան գազատարը կանցնի Ադրբեջանով, կողմերը ներկայումս բանակցությունների վերջնական փուլում են և համաձայնեցնում են գնի շուրջ...
Աղբյուր` Panorama.am
20:28
Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին ադրբեջանական հետապնդումից պաշտպանելու պետական ջանքերը բացակայում են․ ՀՀԿ ԳՄ
ՀՀԿ ԳՄ-ը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Այսօր՝ հունվարի 17-ին, մեկնարկել է կեղծ մեղադրանքներով ավելի քան մեկ տարի Բաքվի...
Աղբյուր` Panorama.am
20:21
Բաքվում ընթացող «դատավարությունները» հակասում են արդար դատաքննության իրավունքի պահանջներին․ ՀՀ ՄԻՊ
Ադրբեջանում ազատությունից զրկված էթնիկ հայերի իրավունքների խախտումների առնչությամբ ՀՀ ՄԻՊ-ը հայտարարություն է տարածել, որում ասվում է․...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ՈՒՂԻՂ. Ազատ արձակել Բաքվում պահվող հայ գերիներին
12:10 17/01/2025

ՈՒՂԻՂ. Ազատ արձակել Բաքվում պահվող հայ գերիներին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}