ԱՀԿ-ն 675 միլիոն է խնդրում՝ կորոնավիրուսի դեմ պայքարելու համար
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը համաշխարհային հանրությանը կոչ է անում 675 միլիոն դոլար հատկացնել կորոնավիրուսի դեմ պայքարի, մասնավորապես, պատվաստանյութի մշակման ու փորձարկման համար: Այս մասին գրում է euronews-ը։
Այս ուղղությամբ նախօրեին մեծ հաջողություններ են գրանցել բրիտանացի գիտնականները։ Նրանց դեղամիջոցը, ըստ հայտարարությունների, գրեթե պատրաստ է կենդանիների վրա փորձարկման համար: Պատվաստանյութի վրա աշխատանքը տարվում է տարբեր երկրներում՝ տարբեր աստիճանի հաջողություններով։
Նշվում է, որ կորոնավիրուսից մահվան դեպքերը հասել են 563-ի, վարակվածների թիվը՝ 28.018-ի:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին