Ինչո՞ւ եք առաջ ընկնում վարչապետի նախաձեռնությունից. Այվազյանը՝ իմքայլական պատգամավորին
Չե՞ք կարծում, որ Սահմանադրական դատարան պետական ինստիտուտի պետական շահը Դուք ստորադասում եք քաղաքական շահին:
Այս մասին ԱԺ արտահերթ նիստի ընթացքում, դիմելով ԱԺ իմքայլական պատգամավոր Վահագն Հովակիմյանին, հարցրեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:
«Կա պետական ինստիտուտ, որը գործում է, և չի կարելի պետական ինստիտուտները նսեմացնել այն դեպքում, երբ ունեք գործադիր իշխանության, ուժային կառույցների և խորհրդարանի հսկայական մեծամասնություն։ Էս ռեժիմով զսպումների և հակակշռումների մեխանիզմները ո՞նց եք տեսնում»,- նշեց Մելքումյանը։
Պատասխանելով պատգամավորի հարցին՝ Վահագն Հովակիմյանն ասաց, որ իրենց այս քայլը բխում է պետական շահից. «Պետական շահն է պարտադրում, որ ՀՀ-ն ունենա 2015 թվականի Սսհմանադրության 7-րդ գլխին համահունչ ՍԴ։ Պետական շահն է պարտադրում, որ ՀՀ-ն ունենա այնպիսի ՍԴ, որի որոշումները կասկասծի տակ չեն դրվի»։
Միքայել Մելքումյանն էլ ասաց, որ եթե դատական համակարգի նկատմամբ չկա վստահություն, ուրեմն ստացվում է, որ մարդիկ չպետք է դիմեն դատարան:
Վահագն Հովակիմյանը, սակայն, հակադարձեց, նշելով, որ այսօրվա Սահմանադրական դատարանն, ըստ էության, ամեն ինչ անում է դատական բարեփոխումները խոչընդոտելու, կասեցնելու, համար և այս ճգնաժամը ստեղծել է ՍԴ այս կազմի պատճառով։
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Հրանտ Այվազյանը հետաքրքրվեց, թե ինչու են առաջ ընկնում վարչապետի նախաձեռնությունից։
«Վարչապետի որոշմամբ սկսվել էր սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով ստեղծելու գործընթաց, որը պետք է զբաղվեր համալիր և համակարգային փոփոխություններով, այդ թվում՝ դատական համակարգի բարեփոխումներով և ՍԴ հդերի հստակեցմամբ»,- ասաց պատգամավորը, ապա հարցրեց՝ ինչո՞ւ եք առաջ ընկնում վարչապետի նախաձեռնությունից։
Վահագն Հովակիմյանը պատասխանեց, որ այսօր արդեն միջազգային կառույցներն են նույնիսկ արձանագրում, որ ստեղծված է ճգնաժամ և այն վնասում է Հայաստանի Հայրապետությանը, որ ճգնաժամն օր առաջ պետք է լուծվի:
«Ձեր մատնանշած սահմանադրական բարեփոխումները բավականին ժամանակատար են, եթե մենք այսօր ձեռքերս ծալած նստենք, դա կլինի անգործություն: Այսինքն՝ տեսնել, որ պետությունը հարվածներ է ստանում, վնասներ է կրում և թույլ տալ այդպես մնա, հապաղել, սպասել՝ անթույլատրելի է: Ես կարծում եմ, որ մենք իրավունք չունենք թույլ տալու, որ մի քանի անձ անընդհատ, Հայաստանին իրենց ունեցած միջոցներով, վնաս հասցնեն: Այսինքն՝ ժողովրդի իշխանության համար, պետք է ծախսվի ժողովրդի փողը, ավելի արդյունավետ ծախս՝ ժողովրդի իրավունքի իրացման համար, Դուք չեք կարող նշել, քանի որ այդ գումարը ծախսվելու է ժողովրդի իրավունքի իրացման համար»,-ասաց նա:
Արձագանքելով Հովակիմյանին՝ Հրանտ Այվազյանը հարցրեց՝ ամեն հոդվածի համար պետք է հանրաքվե անե՞նք. «Ձեր համար, փաստորեն, դատական համակարգի բարեփոխումները ավելի քիչ են կարևոր, քան ՍԴ կոնկրետ անդամների հետ անձնական հաշիվնե՞րը»։
Վահագն Հովակիմյանը պատասխանեց, որ առկա է ճգնաժամ, որը պետք է լուծվի և ինքը նույն հանդարտությամբ չի վերաբերվում դրան, ինչ Այվազյանը։
«Իսկ դուք դրան վերաբերվում եք՝ որպես բնականոն ընթացք, դա Ձեր իրավունքն է, բայց մենք կարող ենք Ձեր հանդարտությունը չունենալ և միջոցներ ձեռնարկել, որ ճգնաժամը շուտ հանգուցալուծի, քանի որ մենք դրա համար պատասխանատվություն ենք կրում՝ որպես քաղաքական մեծամասնություն»,-ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
- Կոնկրետ ո՞ր դատավորի նկատմամբ ով և ինչպիսի ճնշում է գործադրել. Պետրոսյան
- Կրկին մեկնարկեց ԱԺ արտահերթ նիստը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին