Վոլեյբոլ ձյան վրա
«Վոլեյբոլ ձյան վրա» մարզաձևի տղամարդկանց 18 և կանանց 6 թիմեր Ծաղկաձորում իրենց հարաբերությունները որոշեցին «Եվրոպա – տուր» մրցաշարի հերթական փուլում:Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ը:
Մրցավարական հանձնախմբի անդամ Հովհաննես Ասմարյանն ասաց, որ տղամարդկանց պայքարում պատվանդանի բոլոր երեք աստիճանները զբաղեցրին Ռուսաստանի պատվիրակները: Տանտերերը իններորդն էին:
Կանանց մրցումներում հայ մարզուհիները, Ռուսաստանի և Լիտվայի ներկայացուցիչներից հետո, ճանաչվեցին երրորդը: Հնարավոր է մեր աղջիկները ավելի բարձր արդյունքի հասնեին, եթե ունենային միջազգային մրցումների մասնակցության փորձ: Բայց առաջին «քննության» համար լավագույն եռյակը եզրափակելը նույնպես պատվաբեր է:
Մրցավարտից հետո տղամարդկանց թիմերը մեկնեցին Վրաստանի Բակուրիանի ձմեռային մարզահամալիր, որտեղ փետրվարի 7 – 9 –ը տեղի կունենա եվրոտուրի հաջորդ փուլը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են