«Ժողովուրդ». իշխանական կուլիսներում չեն բացառում, որ հանրաքվե այդպես էլ տեղի չունենա
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ազգային ժողովը երեկ ընդունեց Սահմանադրական փոփոխությունները հանրաքվեի դնելու որոշման նախագիծը՝ 88 կողմ, 15 դեմ, 0 ձեռնպահ ձայներով: Ինչպես հայտնի է, Սահմանադրությունում փոփոխությունների նախագծով պատգամավորներն առաջարկում են դադարեցնել մինչև 2018-ի ապրիլի 9-ը ընտրված ՍԴ նախագահի ու անդամների պաշտոնավարումը: Իսկ ի՞նչ է սպասվում երեկվա որոշումից հետո: Այժմ այս որոշմանը պետք է համապատասխան գործընթացներ հետևեն, այդ թվում՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ վերջին հանդիպման ժամանակ ՀՀ նախագահի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել, և վերջինս համաձայն է հարցը կարգավորել հանրաքվեով: Սակայն այստեղ հետաքրքիր նրբերանգներ են թաքնված: Ամեն դեպքում, իշխանական կուլիսներում չեն բացառում, որ հանրաքվե այդպես էլ տեղի չունենա, իսկ դա կլինի այն դեպքում, երբ ՍԴ դատավորները օգտվեն վաղաժամ կենսաթոշակի գնալու նախագծից: Եվ այս մասին երեկ ԱԺ ամբիոնից ակնարկեց նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նրանց խորհուրդ տալով գնալ այդ քայլին»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում։