«Իրատես». Իշխանությունները դատավորներին պարզ հասկացրին՝ միևնույնն է, հանրաքվեի ընդունման պարագայում հեռացվելու են պաշտոններից
«Իրատես» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, ՍԴ դատավորների՝ վաղաժամ կենսաթոշակի կամավոր անցնելու մասին օրենքը գործում է մինչև այս ամսվա վերջ: Այսինքն՝ ՍԴ դատավորները դեռ երկար ժամանակ ունեն՝ որոշելու, թե արդյոք ցանկանում են անցնել վաղաժամ թոշակի: Եվ, ահա, երեկվա նախաձեռնությամբ իշխանությունները դատավորներին պարզ հասկացրին՝ միևնույնն է, հանրաքվեի ընդունման պարագայում հեռացվելու են պաշտոններից:
Այնպես որ, ՍԴ դատավորները երկու տարբերակ ունեն՝ կա՛մ հրաժարականի դիմում ներկայացնել և գնալ ապահովված վաղ կենսաթոշակի, կա՛մ էլ հեռացվել սահմանադրական փոփոխությունների միջոցով: Սա, իհարկե, տարբերակներից մեկն է, իսկ, ահա, մյուս տարբերակով էլ հանրաքվեն իսկապես տեղի կունենա:
Այդ դեպքում, հստակ ժամկետներ են մատնանշված, և, ըստ էության, սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն տեղի կունենա մայիսին, իսկ դրան արդեն կնախորդի քարոզարշավը՝ «այո» և «ոչ»-ի պայքարը: Իսկ, ահա, «Հանրաքվեի մասին» օրենքով՝ հանրաքվեի քարոզարշավը տևելու է 60 օր: Այնուհետև, ըստ նախնական հաշվարկների, իշխանությանը անհրաժեշտ կլինի մոտ 650 հազար «այո» քվե»»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում։