
«Հրապարակ». Հայաստանում ԵԱՀԿ ու ԵԽ դեսպանների հետ հանդիպումը անցել է սառը մթնոլորտում. Դրական մեսիջ չեն հղել
«Հրապարակ» թերթը գրում է. «Ազգային ժողովի նախագահի և ԵԱՀԿ ու ԵԽ անդամ երկրների` Հայաստանում հավատարմագրված դեսպանների նախօրեի հանդիպումն անցել է բավականին սառը մթնոլորտում։ Չնայած Արարատ Միրզոյանն ու Ռուբեն Ռուբինյանը մանրամասն ներկայացրել են ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակը և փորձել են շահել դեսպանների համակրանքն ու որևէ դրական արձագանք կորզել նրանցից, այդուհանդերձ, վերջիններս բավականին զուսպ են եղել և գրեթե ոչ մի դրական մեսիջ չեն հղել։
Ըստ տեղեկությունների, նաև այս հանդիպումն է եղել պատճառը, որ իմքայլականները որոշել են օրակարգից հանել հակասահմանադրական ակնառու փոփոխությունների նախագծերը՝ Վահագն Հովակիմյանի հեղինակած, որով փորձ էր արվում յուրացնել ՍԴ լիազորությունները և շրջանցել ՍԴ և ՀՀ նախագահի կարծիքը՝ սահմանադրական փոփոխությունների ժամանակ»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին