Որ քիչ ա զոհերը ասենք շատ ա, հանգստանա՞նք.Դավթյանը ՝բանակի զոհերի մասին
Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի մասնակցությամբ Ազգային ժողովի ապրիլյան պատերազմի դեպքերը քննող հանձնաժողովի նիստն ավարտվեց։
Ճեպազրույցի ընթացքում Դավթյանը պատասխանելով լրագրողների հարցերին ՝ անդրադարձավ նաև խաղաղ պայմաններում զոհերին և զինվորների ինքնասպանությունների թվի աճին:
«Ցանկացած հզոր բանակ՝ Ամերիկայի, Իսրայելի,որոնք ինչ-որ ձևով խնդիր են կատարում, վերցրեք նույն ինքնասպանությունների քանակն ու համեմատեք: Իհարկե, դա արդարացման խնդիր չի, ունենք բացթողումներ: Մենք էլ ենք տեսնում այդ խնդիրները: Վարչապետը հայտարարեց, որ անցած տարի ամենաքիչ զոհերն են եղել, մեծ աղմուկ բարձրացավ: Հա,որ քիչ ա զոհերը՝ ասենք շատ ա, հանգստանա՞նք: Մեր նպատակն է, որ զոհ չունենանք, ուզում ենք դա, եթե ձևը գիտեք արեք միասին աշխատենք: Էտ ձևը կտարածենք աշխարհի մյուս բանակների վրա էլ»,- պարզաբանեց ԶՈՒ գլխավոր շտաբի պետը:
Հարցին, թե զինծառայողի մահվանից հետո հարազատները բարձրաձայնում էին,որ բանակում զինվորը բռնության է ենթարկվել՝ ծեծի, Դավթյանն արձագանքեց.
«Բոլոր դեպքերով ընթանում են նախաքննական գործողություներ: Քրեական գործի շրջանակներում դատարանը կդնի վերջակետը: Քանի դատարանը չի դրել վերջակետ, ես ձեռնպահ կմնամ մեկնաբանությունից»:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին