Հայ մրցավարները մեկնել են ուսումնամարզական հավաքի
Հայաստանի բարձրագույն ու առաջին խմբերի հանդիպումները սպասարկող մրցավարները և տեսուչները փետրվարի 6-ից անցկացնում են ուսումնամարզական հավաք Անթալիայում: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
Հավաքի ընթացքում նախատեսված են տեսական եւ գործնական պարապմունքներ: Մրցավարները կհանձնեն նաեւ տեսական քննություններ և ֆիզպատրաստության թեստ: Հավաքի ընթացքում դասախոսություններով և գործնական մարզումներով հանդես կգան ՖԻՖԱ-ի տեսուչ Վալենտին Իվանովը և ֆիզպատրաստության մարզիչ Գժեգոժ Կժոսեկը:
Հավաքի շրջանականերում մրցավարներին ու օգնականներին կտրվի հնարավորություն սպասարկելու Անթալիայում ուսումնամարզական հավաք անցկացնող թիմերի միջեւ նախատեսված ընկերական հանդիպումները:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա