
Չինաստանում կորոնավիրուսից մահացությունների թիվը հասել է 636-ի
Չինաստանում նոր 2019-nCoV կորոնավիրուսով վարակվելու դեպքերի թիվը գերազանցել է 31,1 հազարը, մահացել է 636 մարդ, վերականգնվել է 1540-ը: Այս մասին այսօր հայտնել է Չինաստանի հիգիենայի և առողջության հարցերով պետական կոմիտեն:
Ըստ կենտրոնական իշխանությունների ՝ երկրում կարանտինի մեջ է ավելի քան 186 հազար մարդ:
Վարակների ամենամեծ քանակը՝ 22,1 հազար մարդ, Հուբեյ նահանգում է: Այստեղ մահացել է 618 մարդ, դուրս է գրվել 817-ը, ավելի քան 64 հազար քաղաքացի, ովքեր սերտ կապի մեջ են եղել վարակվածների հետ, գտնվում են մշտական բժշկական հսկողության տակ: Այս մասին հայտնում է Tass-ը։