Հասարակություն 09:11 07/02/2020 Հայաստան

Ս. Սարգսի տոնակատարություններն Արարատյան Հայրապետական թեմում

Փետրվարի 8-ին Ս. Սարգիս զորավարի, նրա Մարտիրոս որդու և 14 զինվորների տոնն է:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի բարձր տնօրինությամբ այդ օրը հռչակվել է Երիտասարդների օրհնության օր: Արդեն 14 տարի Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ ու նախաձեռնությամբ Ս. Սարգսի տոնի առթիվ հոգևոր արարողություններին զուգահեռ իրականացվում են երիտասարդներին ուղղված բազմաթիվ ծրագրեր՝ սիրո տոնը լցնելով հայկական երանգներով ու տրամադրությամբ: Առանձնահատուկ կարևորվում են Հայոց բանակին ու հայ զինվորին նվիրված ծրագրերը:

Նավասարդ Սրբազանի տնօրինությամբ այդ օրը թեմի երեք՝ Ս. Սարգիս անունը կրող եկեղեցիները (Առաջնորդանիստ, Նոր Նորքի և Արգավանդի) բաց կլինեն մինչև երեկոյան ժամը 22:00-ը:

Արարատյան Հայրապետական թեմը ներկայացրել է այս տարի տոնական միջոցառումների շարքում ընդգրկված  ծրագրերը.

Փետրվարի 7
• 11:30 – «Թե կան դասեր, կա նաև սեր». երիտասարդների տոն Հովհ. Թումանյանի թանգարանում
Երիտասարդական ակումբների դաշնությունը, Հայ Եկեղեցու համաշխարհային երիտասարդական միավորումը Հովհ. Թումանյանի անվան թանգարանում երիտասարդների համար գեղեցիկ միջոցառում են կազմակերպում՝ մեծ երախտավորի առաջին բանաստեղծությունից վերցված գեղեցիկ տողերի կարգախոսով: Ի դեպ՝ այդ օրը սեր խոստովանող և այդ սերն ընդունող զույգերի համար անակնկալներ են նախատեսված:
• 15:00-20:00- «Իմ գաղտնի Գրքասեր. Սիրո խոստովանություն գրքով»:
«Բուկինիստ» գրախանութների ցանցը և Արարատյան Հայրապետական թեմը սիրահարների տոնի առթիվ ներկայացնում են «Իմ գաղտնի գրքաՍԵՐ. սիրո խոստովանություն գրքով» միջոցառում-ակցիան: Փետրվարի 7-ին՝ ժամը 15:00-ին, «Բուկինիստի» Աբովյան մասնաճյուղում (Աբովյան 2/5) կմեկնարկի «Իմ գաղտնի գրքասեր» ծրագրի մասնակիցների գրքերի հանձնումը: Չբացահայտելով նվիրողի անձը՝ միջոցառմանը հրավիրվելու են բոլոր նրանք, ովքեր նվերներ ունեն իրենց գաղտնի գրքասերներից:
Սիրառատ ու գրքառատ երեկոյի ընթացքում տոնի հոգևոր խորհուրդը կներկայացնի Տեր Եսայի քահանա Արթենյանը, «Իմ գաղտնի գրքաՍԵՐ. սիրո խոստովանություն գրքով» նախաձեռնության մասին կխոսի «Բուկինիստ» գրախանութների տնօրեն Խաչիկ Վարդանյանը: 
• 16:00- Նախատոնական համերգ
ԱՀԹ առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու բակում Երևանի Կենտրոն վարչական շրջանի Մշակույթի բաժնի նախաձեռնությամբ կկազմակերպվի նախատոնական համերգ՝ նվիրված Ս. Սարգսի տոնին: Ելույթ կունենա «Վերադարձ» երգի-պարի ազգագրական խումբը: Եկեղեցի այցելած երիտասարդներին կբաժանվեն աղաբլիթներ:
• 16:30- Միջոցառում Հայաստանի ազգային գրադարանում
Հայաստանի ազգային գրադարանի Թամանյանական մասնաշենքի մեծ դահլիճում ելույթ կունենան Նոր Նորքի Հայորդաց տան սաները: Տոների խորհուրդը կներկայացնի Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցու Տեր Նորայր Ավագ քահանա Բաղդասարյանը, պահպանված ու մոռացված ժողովրդական ավանդույթների, սովորությունների մասին կպատմի բանասեր, բանահավաք Գոհար Գոգոլյանը:
Փոքր ցուցասրահում կբացվի տոներին վերաբերող գրականության ցուցադրություն:
• 16:30- Զրույց Սուրբ Սարգսի մասին:
Երիտասարդների և սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնին ընդառաջ՝ «Ժողովրդական արվեստի հանգույց» հիմնադրամում, արդեն ավանդույթ դարձած բանախոսությունների շրջանակում Մետաքսի Ճանապարհ Հյուրանոցի դահլիճում կզրուցենք Ս. Սարգիս զորավարի մասին: Այս անգամ զրուցելու ենք համաքրիստոնեական սրբերի շարքին դասված սուրբ զորավարի քաջության մասին: Զրույցը կվարի ԱՀԹ տեղեկատվական բաժնի հոգևոր համակարգող Տեր Եսայի քահանա Արթենյանը:  Դասախոսության ավարտին բոլոր ներկաներին կբաժանվեն աղի բլիթներ:
• 17:00-19:00- Հսկման ժամերգություն
Արարատյան  Հայրապետական թեմի Նոր Նորքի Ս. Սարգիս եկեղեցում տեղի կունենա հսկման ժամերգություն, այցելու երիտասարդներին կբաժանվեն աղաբլիթներ: Կկատարվի երիտասարդների օրհնության կարգ:
• 19:00- Երիտասարդական երեկո Լոֆթում. տոնում են Ս. Սարգսի տոնը
Լոֆթի և «Կէան» կրթամշակութային կենտրոնի համագործակցությամբ Երևանի ամենաերիտսարդական անկյունում կներկայացվեն Սուրբ Սարգսի տոնի ազգագրական ծեսերն ու խորհուրդը: Մասնակիցների համար ազգագրական խաղ կկազմակերպվի, իսկ խոհանոցում փոխինձ ու աղի բլիթ կպատրաստեն:

Փետրվարի 8-ին
• Երիտասարդների օրհնության կարգ կկատարվի բոլոր եկեղեցիներում
• 9:30-ին Ավետարանը կբերվի եկեղեցի:
Երևանի Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ Մատենադարանից 17-րդ դարում Ս. Սարգիս եկեղեցում ընդօրինակված Ավետարանը կբերվի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցի, Ս. Պատարագի ողջ ընթացքում կլինի Ս. Խորանի վրա: Ավետարանը եկեղեցում կմնա մինչև երեկոյան ժամերգությունը: 
• 10:00-ին Ս. Սարգսի աջը կբերվի եկեղեցի:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությամբ Ս. Սարգսի աջը կբերվի Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցի: Հավարտ Ս. Պատարագի Սրբազան հայրը սուրբ մասունքով կօրհնի հավատավոր ժողովրդին ու զինվորներին: Ս. Աջը եկեղեցում կմնա մինչև երեկոյան ժամերգությունը:
• 11:00- Տոնական Ս. Պատարագ՝ նվիրված Ս. Սարգիս զորավարի, նրա Մարտիրոս որդու և 14 զինվորների հիշատակին: 
Տոնի առթիվ Ս. Պատարագ է մատուցվելու Ս. Սարգսի անունը կրող ԱՀԹ-ի չորս՝ առաջնորդանիստ, Նոր Նորքի, Արգավանդի, Ոստանի (խոնարհված) եկեղեցիներում: Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում այն կմատուցվի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ:
• 14:30- Խաչերթ:
Արդեն ձևավորված ավանդույթով Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդների նախաձեռնությամբ առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց Մաշտոց և Բաղրամյան պողոտաներով հազարավոր երիտասարդներ, եկեղեցական համայնքների անդամներ, զինվորականներ, հասարակական կազմակերպությունների անդամներ, բուհերի ուսանողներ և բոլոր ցանկացողները միասնաբար կմասնակցեն խաչերթին:
• 14:30 - «Ս. Սարգիս» ցուցահանդես- մրցույթ:
Հայաստանի նկարիչների տանը (Աբովյան 16) կբացվի Ս. Սարգսի տոնին նվիրված հանրապետական երիտասարդական 7-րդ ցուցահանդես-մրցույթը: Կազմակերպիչներն են Արարատյան Հայրապետական թեմը, Աշխարհի հայ նկարիչների միությունը և Հայաստանի նկարիչների միությունը: Մրցույթի համար սահմանվել է չորս անվանակարգ՝ գեղանկար, գրաֆիկա, քանդակ, դեկորատիվ-կիրառական արվեստ: Մրցույթին մասնակցում են մինչև 35 տարեկան նկարիչները: Լավագույն աշխատանքները կարժանանան դրամական պարգևների:
• 15:30- Տոնական համերգ Սիրահարների  այգում:
Սուրբ Սարգսի տոնի առթիվ  կազմակերպված տոնական մեծ համերգին ելույթ կունենան երգիչներ Մարտին Մկրտչյանը, Մրոն, Սիլվա Հակոբյանը, Աննա Խաչատրյանը, Ալլա Լևոնյանը, Ռուբեն Սասունցին ու Վարդան Բադալյանը։ Համերգի երկրորդ մասը ազգային երգուպարով մեծ տոնախմբության կվերածի «Մասունք» ավանդական երգի պարի համույթը։

• Զինվորների օրհնության կարգ առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի նախագահությամբ:
• Պարգևատրում: Այս տարի հինգերորդ անգամ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը կպարգևատրի վերջին շրջանում սահմանային գծում ծառայության ընթացքում առավել աչքի ընկած 20 զինծառայողների: Սա երախտիքի դրսևորում է մեր սահմաններն անառիկ պահող զինվորներին:  Նրանց ցուցակը տրամադրել է ՀՀ պաշտպանության նախարարությունը:
• 12.30. Խաչերթ Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտից դեպի Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցի: Ռազմական ինստիտուտի թմբկահարների ուղեկցությամբ՝ խաչերթին կմասնակցեն եկեղեցու համայնքի անդամները, ռազմական ինստիտուտի սաները: Եկեղեցու բակում կկատարվի երիտասարդների օրհնության կարգ: Ավարտին տեղի կունանա համերգ՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ՀԲԸՄ Նոր Նորքի Հայորդաց տան գեղ. խմբերի մասնակցությամբ: Նվերներ կբաժանվեն նախորդ տարվա ընթացքում Նորքի Ս. Սարգիս եկեղեցում մկրտված, նշանադրված, պսակադրված Սարգիս անունով երիտասարդներին:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:20
Կառավարության հովանավորությամբ վերակառուցվող դպրոցից ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց են տեղափոխվել 2 աշխատակիցներ
Սեպտեմբերի 17-ին. ժամը 17։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Աշտարակի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել,...
Աղբյուր` Panorama.am
23:05
ՀՀ Կենտրոնական բանկն զգուշացնում է
ՀՀ ԿԲ-ից հայտնում են. «Վերջին շրջանում ավելացել են զեղծարարների կողմից անձնական և բանկային տվյալներ ձեռք բերելու փորձերը: ...
Աղբյուր` Panorama.am
22:57
Ինձ մի՛ չափեք ձեր արշինով և մի՛ խառնեք վայրի արջի ցեղերին. Արտակ Բեգլարյան
Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը գրում է. «Օրեր առաջ Վարդան Ղուկասյանը իմ վերաբերյալ բացարձակ սուտ...
Աղբյուր` Panorama.am
22:46
Սարիգյուղ բնակավայրում ճանապարհի կառուցման համար պայթեցում են իրականացրել՝ ողբերգական ավարտով
Սեպտեմբերի 17-ին, ժամը 17։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Տավուշի մարզային վարչությունում և ոստիկանության Իջևանի...
Աղբյուր` Panorama.am
22:29
Ուխտերթ դեպի Մայր Աթոռ Աուրբ Էջմիածին
«Սրբազան Հայաստան» նախաձեռնությունը ուխտերթ  է կազմակերպում դեպի Մայր Աթոռ Աուրբ Էջմիածին Տարածված հայտարարության մեջ...
Աղբյուր` Panorama.am
22:08
Լիբանանը Իսրայելին պատասխանատու է համարում կապի սարքերի պայթեցման համար
Լիբանանի կառավարությունը կապի սարքերի պայթեցման համար մեղադրել է Իսրայելին՝ կատարվածն անվանելով «հանցավոր ագրեսիա»։ Այս մասին ասվում...
Աղբյուր` Panorama.am
22:06
Մալաթիա-Սեբաստիայում, Աջափնյակում ջրամատակարարումը կվերականգնվի վաղն առավոտյան
Առավոտյան՝ ժամը 05։30–ին, վթարվել է «Արզական -Զովունի» 600 մմ թուջե խողովակաշարը` վայրկյանում 25 լիտր ջրի կորստով։...
Աղբյուր` Panorama.am
21:51
Ստոլտենբերգը կարծում է, որ Ռուսաստանի խորքում հարվածները «կարմիր գծի» հատումներ չեն լինի
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը Times-ին տված հարցազրույցում ասել է, որ Կիևը Ռուսաստանի խորքերին հեռահար հրթիռային հարվածներ թույլ...
Աղբյուր` Panorama.am
21:15
Որպես անհայտ որոնվող 22-ամյա տղայի մարմինը հայտնաբերվել է «Արզնի» ՀԷԿ-ի ջրատարում
Սեպտեմբերի 17-ին, ժամը 16:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Նոր Հաճնի բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են...
Աղբյուր` Panorama.am
20:50
Ես 11 տարում 11 գոլ եմ խփել, իսկ Հոլանդը՝ 9 գոլ 4 խաղում. Գվարդիոլա
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան պատասխանել է այն հարցին, թե արդյոք իրեն զարմացրե՞լ է «Սիթիի» հարձակվող...
Աղբյուր` Panorama.am
20:34
Երկրի վրա ուժեղ մագնիսական փոթորիկ է տեղի ունենում
«ՀայՀիդրոմետ» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը գրում է․ «ՌԴ ԳԱ Տիեզերական գիտահետազոտական ​​ինստիտուտի Արեգակնային...
Աղբյուր` Panorama.am
20:20
ՀՀ-ում կեսարյան հատումների թվի զսպման աճպարարությունը․ Ծաղիկ Վարդանյան
«Առողջության իրավունք» ՀԿ համահիմնադիր Ծաղիկ Վարդանյանը գրում է․ «Եվ այսպես,  ի լուր ամբողջ աշխարհի, բոլոր ծանոթ և...
Աղբյուր` Panorama.am
20:09
Մամ կներես, ես չգիտեի՝ դու ինչի միջով ես անցել․ Նազիկ Ավդալյանի որդին հուզվել է
Ծանրամարտիկ Նազիկ Ավդալյանը գրում է․ «Ասում է․ -Մամ կներես, ես չգիտեի դու ինչի միջով ես անցել։ -Բա ինչի՞ համար ես ներողություն...
Աղբյուր` Panorama.am
19:48
Մենք ապրում ենք վատ ժամանակներ․ ՀՀԿ ԳՄ անդամ
 «Տոկուն են այն ազգերը, որոնք կարողանում են իրենց մեծերին արժևորել։ Այն հերոսները, որոնք այս գրքում նկարագրված են, արդեն իրենց տեղն...
Աղբյուր` Panorama.am
19:22
61 ընտանիք դիմել է մեզ՝ իրենց անհայտ կորած հարազատների ճակատագիրը պարզելու խնդրանքով․ ԿԽՄԿ
2024-ի hունվար-հունիս ամիսների ընթացքում մոտ 780 զանգ և այց ենք ունեցել Երևանի և Գորիսի մեր գրասենյակներում`հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
18:56
Իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են․ «Հարգելի՛ քաղաքացիներ, սեպտեմբերի 18-ին, ժամը 10։00-ին Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի կամրջի...
Աղբյուր` Panorama.am
18:45
Լիբանանում պшյթյուն է տեղի ունեցել, վիրավորում է ստացել Իրանի դեսպանը
Իսրայելը պայթեցրել է Լիբանանում «Հըզբոլլահի» անդամների կապի սարքավորումները:  Նախնական տվյալներով շուրջ 1.200 վիրավոր կա:...
Աղբյուր` Panorama.am
18:27
Ո՞ր «մեսենջերն» է ավելի անվտանգ՝ Telegram, Whatsapp,թե՞ Signa
 Գոյություն ունի մաքուր գաղտնալսում,երբ ԱԱԾ, ոստիկանություն, ՀՔԾ մարմինները կարող են հեռախոսի միջոցով ներթափանցել հեռախոսի մեջ։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:13
Արսեն Խառատյանին Թբիլիսիի միջազգային օդանավակայանում պահելուց հետո հետ են ուղարկել Եվրոպա
«Ալիք Մեդիա»-ի հիմնադիր Արսեն Խառատյանին սեպտեմբերի 17-ի լուսադեմից, առանց բացատրության, ավելի քան 4 ժամ Թբիլիսիի միջազգային...
Աղբյուր` Panorama.am
18:00
Անպայման կայցելենք Թուրքիա. Իրանի նախագահ
Իրանի Իսլամական Հանրապտության նախագահ Մասուդ Փեզեշքիանը ասուլիսում հայտարարել է, որ ցանկանում է զարգացնել հարաբերությունները Թուրքիայի հետ։...
Աղբյուր` Panorama.am
17:52
Սոցցանցերն արգելափակել են նաև Մարգարիտա Սիմոնյանի անձական հաշիվները
RT գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի անձանկան հաշիվները Facebook-ում и Instagram-ում  արգելափակվել են։ Այս մասին գրում է «Ռիա...
Աղբյուր` Panorama.am
17:43
Դատախազությունը բողոքարկել է Սերժ Սարգսյանի արդարացման դատավճիռը
Գլխավոր դատախազությունը բողոքարկել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի արդարացման դատավճիռը։  «Վերաքննիչ բողոք ենք ներկայացրել...
Աղբյուր` Panorama.am
17:37
Լեհաստանում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվն ավելացել է
Լեհաստանում ջրհեղեղի հետևանքով զոհվել է առնվազն 20 մարդ։ Մահացածներից մեկին գտել են ջրածածկ եղած մեքենայում։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
17:12
Իրանի նախագահը կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստին
Իրանի նախագահ Մասուդ Մասուդ Փեզեշքիանը կգլխավորի Իսլամական Հանրապետության պատվիրակությունը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ...
Աղբյուր` Panorama.am
17:10
Փաշինյանը հանձնարարել է պետբյուջեի նախագիծը բերել վերջնական տեսքի
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են 2025 թվականի պետական բյուջեի...
Աղբյուր` Panorama.am
16:52
Երևանի ծննդատներից մեկում 42-ամյա կնոջ արգանդից 10 կգ կշռող միոմա է հեռացվել
42-ամյա կինը մեկ տարի շարունակ ունեցել է որովայնային ցավեր, նկատել է որովայնի չափերի ակնհայտ մեծացում: Դիմել է «Էրեբունի» բժշկական...
Աղբյուր` Panorama.am
16:49
Ֆրանսիայի ԱԺ բյուրոն հաստատել է Մակրոնի իմփիչմենթի ընթացակարգը
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) բյուրոն հաստատել է նախագահ Էմանուել Մակրոնի դեմ իմփիչմենթի գործընթաց սկսելու բանաձևի...
Աղբյուր` Panorama.am
16:45
Հնդկաստանի երկու քաղաքացի կալանավորվել է
Թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեղադրանքով
Աղբյուր` Panorama.am
16:44
Երկու հազարամյակի ընթացքում առաջին անգամ Արցախում հայ չի մնացել. «Հիշատակի և հույսի» երեկո՝ Բրյուսելում
Համագործակցաբար Եվրոպայի մի շարք հայկական կազմակերպությունների՝ մասնավորապես, Գերմանիայի «Մունք» նախաձեռնության և Հայ Առաքելական...
Աղբյուր` Panorama.am
16:36
ԱՄՆ-ում հրապարակվել է Titan բատիսկաֆի բեկորների լուսանկարը
ԱՄՆ առափնյա պահպանությունը հրապարակել է Titan բատիսկաֆի պոչի հատվածի բեկորների լուսանկարը, որում զոհվել է դեպի Տիտանիկ գնացող արշավախումբը ՝...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Մայր տաճարի վերանորոգման համար պետության կողմից ֆինանսական աջակցություն չի եղել. Մուշեղ Սրբազան
11:41 17/09/2024

Մայր տաճարի վերանորոգման համար պետության կողմից ֆինանսական աջակցություն չի եղել. Մուշեղ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}