Նորայրը կալանավորված է այն պատճառով, որ Հրայր Թովմասյանի սանիկն ու ընկերն է.պաշտպան
Վերաքննիչ քրեական դատարանում ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի սանիկի՝ Նորայր Փանոսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին որոշման դեմ պաշտպանների բողոքի քննությունը կշարունակվի փետրվարի 11-ին։ Այս մասին տեղեկացրել է նրա պաշտպան Տիգրան Աթանեսյանը:
«Պաշտպանության կողմը ներկայացրեց բողոքն ու իր դիրքորոշումները, հանդես եկավ նաև մեր պաշտպանյալը։ Հաջորդ նիստին կշարունակենք քննիչին ու դատախազին լսել»,- ասաց նա՝ միաժամանակ պնդելով, որ Փանոսյանի կալանավորումն անհիմն է․
«Նորայրը կալանավորված է այն պատճառով, որ Հրայր Թովմասյանի սանիկն ու ընկերն է։ Հանցագործության նշույլ այնտեղ չկա։ Նոտարական գրասենյակ գողանալու հիմար միտքը չգիտեմ՝ ով է մատուցել երկրի ղեկավարությանը, իրենք էլ տարածում են։ Նման բան պարզապես չկա: Մեր պաշտպանյալի արարքում նման բան չկա և չի կարող լինել։ Նա տուժում է, որ մեկի ընկերն է․ դա խայտառակություն է, ստանիլիզմ է։ Այդ գրասենյակները եղել են պետական, փոխանցվել են Երեւանի քաղաքապետարանին, որն էլ աճուրդով վաճառել է, վերջ։ Ոչ մեկ ոչ մեկից չի գողացել,սա հնարավորի է, կեղծ է, ուղղակի ՍԴ նախագահին հանելու համար՝ ցավեցնում են իր հարազատներին և ընկերներին»։
Նա նաև տեղեկացրեց,որ Նորայրը դուրսն է եղել, երբ գործը հարուցել են: Իմանալով վերադարձել և կալանավորվել է։
Հիշեցնենք, որ հունվարի 9-ին, դատարանը բավարարեց ՀՔԾ քննիչի միջնորդությունը, եւ Փանոսյանին կալանավորելու որոշում կայացրեց։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան