Դեպի Տոկիո
Հայաստանի հրաձգության հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանը իր երկու գործընկերների և 12 նշանառուների հետ փետրվարի 9-ի լուսադեմին կմեկնի Լեհաստանի Վրոցլավ քաղաք: Լատվիայի , Ուկրաինայի և տեղի հավաքականների հետ մերոնք ուսումնամարզական համատեղ մարզումներ կանցկացնեն: Դրանից հետո նրանք հրաժեշտ չեն տա այդ մարզավայրին,որովհետև փետրվարի 23 –ից ` մարտի 2 –ը կանցկացվի Եվրոպայի առաջնությունը: Չեմպիոններն ու փոխչեմպիոնները միանգամից կարժանանան Տոկիոյի օլիմպիական խաղերի ուղեգրերի: Աչքի ընկած մյուս մարզիկները և նախորդ մրցաշրջանում, աշխարհի առաջնությունում և գավաթի խաղարկության փուլերում գոհացնող արդյունքների հասած նշանառուները ձեռնունայն չեն մնա: Նրանց ուղեգրերի հարցը կորոշի միավորների հաշվարկը:
Օլիմպիական ուղեգրեր և վարկանիշային միավորներ կխաղարկվեն նաև մայիսին Չեխիայի Պլզեն քաղաքում կայանալիք վարկանիշային մրցաշարում: Տոկիո մեկնելու հարցը կվճռվի Եվրոպայի առաջնության սկզբունքով:
Ս. Նիկողոսյանը զրույցում ասաց, որ սպասելիքներ կան ատրճանակավարներից և հրացանակիրներից: Մարզիչը ծրագրել է օրեկան հինգ ժամ տևողության երկանգամյա պարապմունքներ:
Վրոցլավի ընտրությունը պատահական չէ: Այնտեղ կան մարզումային և մրցումային հիանալի պայմաններ:
Տոկիոյի խաղերին մասնակցելու հույսեր են ներշնչում նաև Հայաստանի ստենդային հրաձգության / թռչող ափսե / ներկայացուցիչները: Նրանք ուղեգրերի համար կպայքարեն Ֆրանսիայում մայիսին կայանալիք Եվրոպայի առաջնությունում:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան