172 ուղևորով ինքնաթիռը հազիվ է խուսափել Սիրիայի ՀՕՊ համակարգերի գրոհներից
172 ուղևոր տեղափոխող քաղաքացիական ինքնաթիռը պարտադրված վայրէջք է կատարել Սիրիայի ռուսական Խմեյմիմ բազայում ՝ Սիրիայի ՀՕՊ համակարգի գրոհների տակ ընկնելու վտանգի պատճառով, որոնք գործի էին դրվել ի պատասխան իսրայելական գրոհի: Այս մասին հայտնում է Ria-ն՝ հղում անելով Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը:
Իսրայելական F-16 կործանիչները 8 հրթիռ են արձակել Սիրիայի մայրաքաղաքի արվարձանների ուղղությամբ, նշել է ՊՆ-ն: Նշվում է, որ սիրիական ուժերը հարձակումը հետ մղելու համար օգտագործել են ՀՕՊ համակարգեր:
Հաղորդվում է, որ Airbus-320 ինքնաթիռը մոտենում էր վայրէջքի Դամասկոսի օդանավակայանում և գտնվում էր վտանգի գոտում: Օդանավակայանի հսկիչները ճիշտ ժամանակին ինքնաթիռին հրահանգել են թեքվել դեպի Խմեյմիմ ավիաբազա, որտեղ էլ անվտանգ վայրէջք է կատարել։
Չի նշվում, սակայն, թե ինքնաթիռի որտեղից էր թռիչք կատարել։