
Սի Ցզինպինն ու Թրամփը քննարկել են կորոնավիրուսի դեմ պայքարը
ՉԺՀ նախագահ Սի Ցզինպինը հեռախոսազրույցներ է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Այս մասին գրում է Gazeta-ն:
Զրույցի ընթացքում երկրների ղեկավարները քննարկել են կորոնավիրուսային համաճարակի դեմ պայքարը: Սի Ցզինպինը հավաստիացրել է իր ամերիկացի գործընկերոջը, որ Չինաստանի կառավարությունը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները՝ վիրուսի տարածումը կանխելու համար:
Հիշեցնենք, որ 2019 թվականի դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության պատճառական գործակալը նոր տեսակի 2019-nCoV կորոնավիրուսն է: