Հայաստանի տարածք է ներխուժելու ցիկլոնի ցուրտ մթնոլորտային ճակատ
Փետրվարի 8-ին կեսօրից հետո` դեպի երեկո, ՀՀ տարածք սկսելու է ներխուժել ցիկլոնի ցուրտ մթնոլորտային ճակատը։
ԱԻ նախարարությունից հայտնում են, եթե այսօր և վաղը մինչև կեսօր ձյուն է տեղալու միայն լեռնային մարզերում, ապա արդեն փետրվարի 8-ին երեկոյան ժամերին մինչև փետրվարի 9-ի առավոտ հանրապետության ողջ տարածքում կտեղա ձյուն, առանձին հատվածներում ինտենսիվ։
Լեռնային մարզերում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Փետրվարի 8-ի երեկոյան, ջերմաստիճանի կտրուկ անկումով պայմանավորված, հանրապետության բոլոր ճանապարհները կպատվեն մերակասույցով։
Օդի ջերմաստիճանը հանրապետության տարածքում այսօր կլիմայական նորմայից բարձր է 10-15 աստիճանով, սակայն փետրվարի 8-11-ին աստիճանաբար կնվազի 18-20 աստիճանով:
Նախարարությունից զգուշացնում են, փետրվարի 8-ի երեկոյան ժամերից և փետրվարի 9-ի առավոտյան հանրապետության ողջ տարածքում սպասվում են ձյան առատ տեղումներ, լեռնային մարզերում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Հանրապետության գրեթե բոլոր ավտոճանապարհները կպատվեն մերկասառույցով։