«Ընկերները» վերադառնում են
Ամերիկյան «Ընկերները» սերիալը վերջին եթերաշրջանից 16 տարի անց կվերադառնա էկրան: news.ru կայքը, հղում անելով Deadline-ին, գրում է, որ HBO Max ստրիմինգային հարթակը կներկայացնի մեկ ժամանոց հատուկ թողարկում, որտեղ կցուցադրեն վերամիավորված կերպարներին:
Նշվում է, որ գլխավոր դերակատարները՝ Ջենիֆեր Էնիսթոն, Քորթնի Քոքս, Լիզա Կուդրոու, Մեթ Լեբլան, Մեթյու Փերի և Դևիդ Շվիմեր, նախագծին մասնակցելու շուրջ համաձայնության են եկել Watner Bros. ընկերության հետ Աղբյուրի հաղորդմամբ, յուրաքանչյուր դերասան հատուկ թողարկումում հանդես գալու համար կստանա 3-4 միլիոն դոլար:
Նշենք, որ «Ընկերները» սերիալը 1994-2004 թվականներին ցուցադրվել է NBC-ով:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա