«Իրատես». «Իմքայլականներին» հանրամատչելի բացատրվել է, որ եթե օրինագծի տակ չստորագրեն և չքվեարկեն, կհամարվեն դավաճան
«Իրատես» թերթը գրում է. «ՍԴ-ին առնչվող օրենքի նոր փաթեթը «կենաց-մահու» կռիվ է դարձել իշխանությունների համար: «Իմքայլական» բոլոր պատգամավորները հատ-հատ մշակվել են. Բադասյանը թրենինգներ է անցկացրել նրանց հետ` «հետքայլի տեղ չունենք` за нами Москва» բովանդակությամբ: «Իմքայլականներին» հանրամատչելի բացատրվել է, որ եթե օրինագծի տակ չստորագրեն և չքվեարկեն, կհամարվեն դավաճան: Մոտիվացիան բացատրվել է առաջին հերթին հնի ու նորի, ապա նոր միայն Հրայրից, որպես «խանգարող հանգամանք», ազատվելու, և ոչ սահմանադրությունը ցանկացած տեղից «խուզելու» իրենց իրական մտահոգությամբ:
Միաժամանակ հասկացրել են պատգամավորներին, որ հոգով «ուզեն» այդ օրինագծի ընդունումը, որովհետև իրենց «կյանքը» ևս վտանգվում է, եթե չկարողանան Փաշինյանի ուզածով անել։ Նիկոլը կմտածի, որ այս պառլամենտն ընդհանրապես բանի պետք չէ, և անպայման կցրի այն, ինչի մտադրությունն առանց այդ էլ ունի: Բայց քանի որ քայլական պատգամավորներն արդեն իսկ առել են իշխանության, գործուղումների, բարձր աշխատավարձի, պարգևավճարների հանց երկնքից իջած մանանա հիշեցնող համը, պատրաստակամություն են հայտնել մեկ մարդու նման ստորագրելու օրինագծի նախագծի տակ»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում։