Քաղաքական 13:17 07/02/2020 Հայաստան

«Գործադիրն և օրենսդիրը ռմբակոծում են ՍԴ-ին և Թովմասյանին՝ նրանց դարձնելով հալածյալ և զոհ»

«Մեր երկրում ստեղծվել է շատ խորը սահմանադրական ճգնաժամ, որն իր հերթին հանգեցրել է քաղաքական ճգնաժամի»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց սահմանադրագետ Վարդան Այվազյանը։

Այվազյանի խոսքով, ճգնաժամի պատճառն այն է, որ սահմանադրական մակարդակով նախկինում նենգափոխվել է ՀՀ Սահմանադրությունը, իսկ այսօրվա գործող իշխանությունների գործառնական մակարդակում նկատվում է սեփական գործառական առաքելության չգիտակցում, և պետականության վերաբերյալ գիտելիքների պակաս, ինչի արդյունքում ճգնաժամն էլ ավելի է խորանում։

«Այսօր խնդիր է դրված, որ հանրաքվեի միջոցով լուծվի ՍԴ թնջուկը։ Եթե խոսում ենք պետականության մասին, ապա կոնֆլիկտը պիտի լինի պետական ինստիտուտների միջև, այսինքն՝ խորհրդարանական կառավարման ձևի պայմաններում վարչապետն և օրենսդիր իշխանությունը մեկ թիմ են, մյուս կողմը իշխանությունների բաժանման համակարգում դատական իշխանությունը ներկայացնող Սահմանադրական դատարանն է։ Հիմա մեր երկրում նենգափոխված սահմանադրության և սեփական գործառույթներին չտիրապետող իշխանության հակամարտությունը ինստիտուցիոնալ մակարդակից՝ հակամարտության լուծման եղանակների մասով, վերածվում է միջանձնային հակամարտության։ Եվ, բնականաբար, միջանձնային հակամարտությունները որևէ դրական արդյունք չեն կարող տալ պետությանը»։

Ըստ Այվազյանի, պետությունը՝ որպես երկրի վրա գործող օրինաչափ երևույթ կարելի է համեմատել ընտանիքի, գերդաստանի հետ։ Եվ եթե ընտանիքում որդիների միջև կա հակամարտություն, ապա այդ հակամարտությունը լուծում է գերդաստանի մեծը։ Այս դեպքում, իշխանության 3 ճյուղերը, սահմադրագետի խոսքով, որդիների դերում են, իսկ գերդաստանի ավագը պետության պարագայում հանրապետության նախագահն է.

«Երբ ավագը իր տեղում չի լինում, ապա ընտանիքի զավակների  միջև վեճը հանգեցնում է աստվածաշնչյան Կայենի ու Աբելի վերջաբանին։ Դրա համար, եթե մենք ունենք ինստիտուցիոնալ կոնֆլիկտ, ապա այն պետք է լուծվի ինստիտուցիոնալ մեթոդներով»։

Անդրադառնալով երեկ ԱԺ ընդունած որոշմանը, որ պետք է հանրաքվեի միջոցով հանգուցալուծվի ՍԴ անդամների պաշտոնավարման խնդիրը՝ Այվազյանը նշեց, որ ընթացակարգային և սահմանադրականության պահանջների առումով այդ որոշումը հակասահմանադրական է։

«ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքը հստակ սահմանում է այդ ընթացակարգը, և մեր երկրի Սահմանադրության 168 հոդվածի 2-րդ կետը և 203 հոդվածը հստակ սահմանում են այդ խնդիրների լուծումը։ ԱԺ-ը Սահմանադրութան մեջ այն փոփոխությունները, որոնք կատարվում են միայն իր կողմից, պետք է առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո ուղարկի ՍԴ, վերջինիս դրական եզրակացությունից հետո պետք է երկրորդ ընթերցմամբ ընդունի, ապա ուղարկի նախագահին, ով պետք է ստորագրի օրենքը, որպեսզի այն ուժի մեջ մտնի»,- նշեց Այվազյանը։

Եթե օրեքնքի նախագիծը երկրորդ ըթերցմումից հետո պատգամավորների ձայների 2/3-րդ չի ստանում, ապա ընդհանուր թվի 3/5-րդով որոշվում է նախագիծը դնելու հանրաքվեի։ Իսկ եթե օրենքի նախագիծն առաջին ընթերցումով չի ընդունվում, ապա օրինագիծը ընդհանրապես պետք է դուրս գա շրջանառությունից։

Այվազյանը նշեց, որ հանրաքվեի պետք է դրվի ՍԴ  յոթ անդամների լիազորդոթյունները դադարեցնելու վերաբերյալ հարցը, սակայն Հայաստանում լարված և ատելության մթնոլորտ կա, և այդ պարագայում, եթե նախաձեռնվում է հանրաքվեի գործընթաց, այն քաղաքական ուժերը, որոնք մերժում են այսօրվա իշխանություններին, բնականաբար լրացուցիչ լծակ են ստանում, որ  կոնսոլիդացվեն, համախմբվեն և իրենց գործունեությունը բերեն պաշտոնական քարոզչության հարթակ։

Հանրաքվեի դեպքում, սահմանադրագետը չի բացառում հասարակության տարբեր շերտերի միջև բախումները. «Այս պարագայում հանրաքվեն ևս չի կարող իրական կերպով արտահայտել ժողովրդի կամքը, ինչը իրականացվում է անհանդուրժողականության, փոխադարձ ժխտողականության մակարդակում»։

Իսկ եթե հակամարտությունը տեղի է ունենում ինստիտուցիոնալ մակարդակում՝ այիսնքն՝ ՍԴ-ը ընդդեմ օրենսդիր և գործադիր իշխանությունների, ապա սահմանադրական կառուցակարգերի առումով հստակ նշված է՝ հանրապետության նախագահը հետևում է Սահմանադրության պահպանմանը։

«Այստեղ ամենաակտիվ դերակատարը պետք է լիներ հանրապետության նախագահը, ինչը բացարձակ չկա։ Եթե նա ակտիվություն չի ցուցաբերում, ապա վարչապետը և ԱԺ-ը պետք է պաշտոնական գրությամբ դիմեն նախագահին՝ նրան ստիպելու, որպեսզի նա միջոցներ ձեռնարկի խնդիր լուծման կապակցությամբ։ Այդ դեպքում նախագահը պետք է հրավիրեր կոնֆլիկտի կողմերին, և հանրային քննարկման ժամանակ կողմերը կարողանային հստակ ներկայացնել իրենց դիրքորոշումները։ Հիմա կոնֆլիկտի մի կողմն անընդհատ ներկայացնում է իր դիրքորոշումնը, իսկ երբևէ չեմ լսել Հրայր Թովմասյանի հիմնավորումը, թե ինչու ՍԴ նախագահի աթոռն ինքը պետք է զբաղեցնի մինչև 2035 թվականը, այնինչ նախատեսված է նախագահի համար 6, իսկ դատավորների համար՝ 12 տարի»,- նշեց Այվազյանը։

Սահմանադրագետը նշեց, որ գործադիր և օրենսդիր իշխանություններն անընդհատ ռմբկոծում են ՍԴ-ին և Հրայր Թովմասյանին, նրանց, ըստ էության, դարձնելով հալածյալներ կամ զոհեր. «Հանրության մոտ ստեղծվում է տպավորություն, որ մի օրենսդիրն ու գործադիրը ճնշում են գործադրում խեղճ ՍԴ-ի վրա»։

Որպես լուծում, ըստ սահմանադրագետի, պետք է հանրապետության նախագահը ձևավորեր սահմանադրական ասամբլեա, քանի որ սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովը հիմնականում ձևավորված է սահմանադրությունն իմացող անփորձ երիտասարդներից, ովքեր սահմանադրականության առումով գիտելիքների մեծ պակաս ունեն։

«Սահմանադրական ասամբլեան պետք է լիներ մեծ ներկայացուցչական մարմին, ներառելով Հանրային խորհուրդը, իրավական մտքի հեղինակավոր կազմը և միջազգային փորձագիտական կազմը։ Նրանք, այս թնջուկը լուծելու համար պետք է ընտրեին սահմանադրական փոփոխությունների այնպիսի ընթացակարգ, որպեսզի խնդիրն իր լուծումը ստանար»,- նշեց Այվազյանը։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:09
Գերմանիայի դաշնային խորհրդարանում ազգությամբ թուրք 19 պատգամավոր է ընտրվել
Նախօրեին Գերմանիայում կայացած համապետական ընտրություններում որպես պատգամավոր դաշնային խորհրդարան (Բունդեսթագ) է անցել ծագումով թուրք 19...
Աղբյուր` Panorama.am
18:00
Դաստիարակության, մեր ինքնության պահպանման համար ոք ոչ ոչինչ չի պահանջում. Խորեն Լևոնյան
«Մեր մեծերը, Վազգեն Սարգսյանը ինչ ֆիլմերով, մշակույթով են մեծացել, իսկ մեր երեխաները, նաև մենք ինչի վրա ենք մեծացել։ Այն մարդիկ մեծացել են...
Աղբյուր` Panorama.am
17:51
Ալեն Սիմոնյան. Դե ինչ, Պեդրոն այսօր նամակ է ստանալու
ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանը Տելեգրամի իր էջում մամուլի տեսություն է արել ու արձագանքել դրանց. «1) Չնայած նրան, որ...
Աղբյուր` Panorama.am
17:42
«Վազգեն Սարգսյանը բուռն էր նաև սիրային թեմաներում». արդյո՞ք Լիլիթ Կարապետյանի կերպարը ներկայացված է «Վազգեն. վերջին սպարապետը» ֆիլմում
«Վազգեն. Վերջին սպարապետը» գեղարվեստական ֆիլմում ընդգծված է Վազգեն Սարգսյանի մարտական կերպարը, կան նաև սիրային պատմություններ։...
Աղբյուր` Panorama.am
17:31
Դատախազը 9-րդ անգամ չի ներկայացել նիստին, քանի որ բժիշկը նրան խորհուրդ է տվել վարել առողջ ապրելակերպ. Փաստաբանի ահազանգն ու առաջարկը
Փաստաբան Լուսինե Վիրաբյանն ահազանգում է. «Դատախազը հերթական (9-րդ) անգամ չի ներկայացել դատական նիստին, քանի որ բժիշկը նրան խորհուրդ է...
Աղբյուր` Panorama.am
17:28
Ինչո՞ւ էր Աշոտյանը դատարանի դահլիճ բերել Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու հրեշտակի պատկերը
ՀՀԿ փոխնախագահ Արմեն աշոտյանն այսօր դատական հերթական նիստին իր հետ բերել էր օկուպացված Շուշիի բերդաքաղաքի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու չորս...
Աղբյուր` Panorama.am
17:25
Այսպես կոչված «արևմտյան ադրբեջանական» ներկայացուցչությունն առաջինը պաշտոնապես բացվել է Թուրքիայում. Սերգեյ Մելքոնյան
Հայաստանում գեներացվեց դեպի ԵՄ օրենսդրական նախաձեռնություն, բայց Բրյուսելում Հայաստանին չեն սպասում, ինչպես և ԱՄՆ-ում, երբ Նիկոլ Փաշինյանին որևէ...
Աղբյուր` Panorama.am
16:55
Ժնևում հանդիպել են Հայաստանի ու Իրանի ԱԳ նախարարները
Ժնևում այսօր  ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ։ Հանդիպումը կայացել է ՄԱԿ-ի մարդու...
Աղբյուր` Panorama.am
16:44
Վազգեն Սարգսյանի կերպարը կերտելու վրա շատ եմ աշխատել. Խորեն Լևոնյան
«Յուրաքանչյուր դերասանի համար դժվար է կերտել պատմական կերպարի՝ լինի դրական, թե բացասական, սակայն դա մեր գործն է, պետք է անենք»,-...
Աղբյուր` Panorama.am
16:40
Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար
Փետրվարի 24-ին՝ ժամը 16:30-ի դրությամբ, Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։...
Աղբյուր` Panorama.am
16:22
Փետրվարի 21-ին 482 ճանապարհատրանսպորտային պատահարներից միայն մեկն է եղել է ամառային անվադողերով. ՆԳՆ
Փետրվարի 20-24-ը Երևանում արձանագրվել է 482 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց մեջ միայն 1 տրանսպորտային միջոց եղել է ամառային անվադողերով,...
Աղբյուր` Panorama.am
16:16
ՀՀ-ում շարունակվում են շրջանառվել Գրիպ Ա տեսակի տեսակի H1pdm09 ենթատեսակի և Գրիպ Բ տեսակի հարուցիչները
ՀՀ-ում արձանագրվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված ակտիվության նվազում:
Աղբյուր` Panorama.am
15:57
«Վազգեն. Վերջին Սպարապետը». Ինչո՞ւ վերջին
Մարտի 5-ին մեծ էկրան կբարձրանա «Վազգեն. Վերջին Սպարապետը» ֆիլմը, որի մտահղացման հեղինակն ու գլխավոր պրոդյուսերը Նոնո Սարգսյանն է...
Աղբյուր` Panorama.am
15:55
Բաղրամյանի ոստիկաններն ապօրինի որսի դեպք են բացահայտել
Դաշտում որսացել է մի քանի տափաստանային արտույտ։
Աղբյուր` Panorama.am
15:31
Քաղաքապետարանը «Ռուսալ Արմենալ»-ում է պահեստավորել փողոցիներին ցանելու աղը, դե հիմա ասեք՝ մեզանից ով է շպիոնը. Արթուր Չախոյան
Հանրային գորւծիչ Արիթուր Չախոյանը գրում է. «Երևանի քաղաքապետարանը «Ռուսալ Արմենալ»-ում է պահեստավորել փողոցիների ցանելու...
Աղբյուր` Panorama.am
15:26
Խոշոր վթար Արմավիրում
Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն փետրվարի 24-ին, ժամը 12։22-ին  ահազանգ է ստացվել, որ Արմավիր...
Աղբյուր` Panorama.am
15:16
Իրանը Իսլամական հեղափոխության տարեդարձի տոնակատարության հյուրերին ցուցադրում է անօդաչու ավիացիայի իր ձեռքբերումները
Թեհրանում Իսլամական հեղափոխության 46-րդ տարեդարձին նվիրված տոնական ծրագրի միջոցառումներից մեկը ավիացիայի և անօդաչու տեխնոլոգիաների մեծ...
Աղբյուր` Panorama.am
14:59
Միխայիլ Գալուստյանն ընդգրկված է ՌԴ-ի դեմ ԵՄ-ի սահմանված պատժամիջոցների 16-րդ փաթեթում
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթի շրջանակներում պատժամիջոցների ցանկում ընդգրկել է 48 ֆիզիկական և 35 իրավաբանական անձի։ Հայտնի...
Աղբյուր` Panorama.am
14:33
Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ քրեական կազմակերպություն է. Ավագանու անդամը՝ վարորդների հետ հանդիպումից հետո
«Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ  քրեական կազմակերպություն է, քան քաղաքապետարանի ենթակայության տակ...
Աղբյուր` Panorama.am
14:27
Հանձնարարվել է Վերջին զանգի միջոցառումներն անցկացնել մշակութային կրթության տարվա շրջանակում. ԿԳՄՍՆ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին՝ առաջարկելով...
Աղբյուր` Panorama.am
14:20
Այս տարի բուհական ընդունելության առաջին փուլի քննություններին մասնակցել են աննախադեպ թվով դիմորդներ. Նասիբյան
Տարեցտարի բուհական ընդունելության առաջին  փուլի քննությունների մասնակիցների թիվն ավելանում է։ Այս տարի քննություներին մասնակցել է 11 608...
Աղբյուր` Panorama.am
14:03
Մայքի Մեդիսոնը «Anora»-ում իր դերի համար սովորել է մերկապար
Դերասանուհի Մայքի Մեդիսոնը պատմել է, որ սովորել է մերկապար ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora» դրամայում իր դերի համար։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am
13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}