Արցախում ծնունդների թիվը շարունակում է նվազել
2019 թվականի ընթացքում Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության բուժհաստատություններում ծնվել է 1994 երեխա, որոնցից 1015-ը տղաներ են, 979-ը՝ աղջիկներ: Նման տվյալներ է հրապարակել Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը։
Ստեփանակերտի Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում ծնվել է 1698 երեխա:Շրջաններից՝ առավելագույն ծնունդները գրանցվել է Մարտակերտում՝159 երեխա, այնուհետև՝ Մարտունիում՝ 88, Հադրութում՝ 36, Շահումյանում՝ 9 և Քաշաթաղում՝ 4:
Արցախից Հայաստանի բուժհաստատություններում ծնվել են 81 նորածին:
Արդյունքում ԱՀ-ում ընդհանուր ծնելիությունը տարվա ընթացքում կազմել է 2073 երեխա, որոնցից 1058-ը՝տղաներ են, 1015-ը՝ աղջիկներ: Ընդհանուր ծնունդներից 31-ը զույգեր են:
Համեմատության համար նշենք, որ 2018 թ.-ին Արցախում ծնվել է 2328 երեխա, 2016թ-ին՝ 2471 երեխա: