«Պետական պաշտոնյան խոսում է ամբողջ ժողովրդի հետ, այլ ոչ միայն իր «լավատեսությունը» պաչած նորանշանակների հետ»
Բժիշկ Գևորգ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ արձագանքելով Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ֆեյսբուքյան գրառմանը։
Նա, մասնավորապես, գրել է.
«Մոլեգնում է պետական պաշտոնյաների աստղային հիվանդությունը և բնակչության հետ շփվելու կուլտուրայի բացակայությունը: Ժողովրդի հիմնավոր անհանգստությանը ծաղրով վերաբերվելը անթույլատրելի երևույթ է քաղաքականություն մշակող մարմնի ղեկավարի կողմից: Սակայն դա հասկանալու համար, անձը պետք է ունենա էթիկական նորմեր, ընտանեկան դաստիարակություն, արժեհամակարգ և գիտակցություն` այն բանի, որ պետական պաշտոնյան խոսում է ամբողջ ժողովրդի հետ, այլ ոչ միայն իր «լավատեսությունը» պաչած նորանշանակների հետ:
Էթիկական նորմերի մասին իմ բառերից ավելի խոսուն կլինեն «փոքրիկ դագաղները» և «...50-նն էլ հաշմանդամ մեռնելու են» արտահայտությունները...
Ընտանեկան դաստիարակության մասին տեղեկություն չունեմ...
Իսկ իր արժեհամակարգը բնորոշվում է թե իր արած արտահայտություններով և թե իր հեգնանքով իրենից ՊԱՇՏՈՆՈՎ ավելի ցածր անձանց նկատմամբ... ինչևիցե ժողովուրդ ջան: Դուք եք սա ընտրել...
Հ.Գ. դինոզավրի գրիպը կարելի է կուլուլել և մտցնել իր... ... գրպանը... մնացածը հետո»։
Հարակից հրապարակումներ`
- Նախարարությունը խոսում է ոչ թե հիվանդների, այլ եզրույթի մասին
- Հայաստանում դիտվում է սուր շնչառական վարակների աշխուժացում