Երվանդ Երկանյան. Կոմպոզիտորը եթե հույսը դնի միայն ստեղծագործական աշխատանքի վրա, շատ շուտ սովից կմահանա
Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբն այս տարվա ընթացքում մի քանի անակնկալներ ունի: Լրագրողների հետ հանդիպմանն ասաց երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Հովհաննես Չեքիջյանը: Նա չցանկացավ մանրամասներ, թե կոնկրետ ինչ ծրագրերի մասին է խոսքը:
«Ժամանակի ընթացքում տեղյակ կլինեք: Մարդիկ թող միշտ սպասեն անակնկալների»,- նշեց նա:
Ասուլիսին ներկա կոմպոզիտոր‚ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Երվանդ Երկանյանը խոսելով իր առաջիկա ծրագրերի մասին՝ նշեց, որ ունի մտահղացումներ, կան էսքիզներ, բայց վաղ է այդ մասին բարձրաձայնելը:
Հարցին՝ արդյո՞ք պետական պատվերներ ստանում եք, նա պատասխանեց. «Շուտով կնշենք դրա չվճարման 30-ամյակը»:
Ե. Երկանյանի խոսքով, եթե կոմպոզիտորը հույսը դնի միայն ստեղծագործական աշխատանքի վրա, շատ շուտ սովից կմահանա. «Մարդիկ աշխատում են, դասավանդում են, ծառայություն են անում որևէ հիմնակարում, իրենց հանապազօրյա հարցն այդպես են վաստակում: Այդպես էր նաև հիմնական խորհրդային շրջանում, բայց կային պետական գնումներ, պատվերներ, ինչը հեշտացնում էր գործը»:
Խոսելով դրսի հետ շփումների մասին՝ կոմպոզիտորը նշեց, որ Հայաստանում չկան գործակալների, միջնորդների մեխանիզմներ, ինչի մասին վաղուց են խոսում, հատկապես մշակույթի նախարարության խողովակներով դրան հասնելու հնարավորության մասին:
«Ոչ միայն կոմոզիտորների, նաև կատարողական ուժերի համար է կարևոր: Կատարողական ուժերը հսկայական դժվարություններ, խոչընդոտներ են հաղթահարում դրսում աշխատելու համար այն դեպքում, երբ դրսում կան մի քանի անգամ իրենց կատարողական կարողականությամբ զիջող խմբեր, անհաներ, որոնց միջավայրում այդ համակարգը դրված է, հեշտությամբ աշխատանք են գտնում: Շատ արժեքավոր երաժիշտներ ունենք, որոնք մեծ դժվարությունների գնով կարողանում են երբեմն դուրս գալ Հայաստանի տարածքից ու մեզ թվում է, թե մեծ ձեռբերում է կամ հաղթանակ: Ամենից շատ մեր մշակույթի գծով պետական պատասխանատուները իրենց առաջին պարտականությունը պետք է համարեն մեր մշակույթը դուրս հանելն ու ներկայացնելը, մեր մշակույթի լավագույն մասը դուրս հանելու մեխանզիմներ մշակելը»,- ասաց Երվանդ Երկանյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա